Հայկական Wirestock-ը հայտնել է միանգամից 4 սթոք հարթակների հետ համագործակցության մասին

Վերջին լուրերը
Հայկական Wirestock-ը հայտնել է միանգամից 4 սթոք հարթակների հետ համագործակցության մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Wirestock-ը, որը մշակել է վիզուալ բովանդակություն ստեղծողներին ու սթոք հարթակներին կապող գործիք, հայտնել է Envato, Imago, Miricanvas և JumpStory հարթակների հետ նոր համագործակցության մասին, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում Wirestock-ի 150,000 օգտատերերի համար։

Wirestock-ը ավտոմատացնում է բովանդակությունը տարբեր հարթակներում հասանելի դարձնելու գործընթացը, ներառյալ բանալի բառերի սահմանումը և նկարագրությունները՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները: Հարթակը հնարավորություն է տալիս նաև բովանդակության ստեղծողներին լիցենզավորել իրենց նկարները և հասանելի դարձնել իրենց բովանդակությունը միաժամանակ մի քանի հարթակներում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Wirestock-ը համագործակցություն է սկսել Getty Images-ի հետ։

Wirestock-ի մասին How2B-ի հոդվածը՝ այստեղ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները