Մխիթար Հայրապետյանը կթողնի ԲՏԱ նախարարի պաշտոնը: Այդ մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ զրույցում, նշելով, որ քննարկումների արդյունքում Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը Կառավարության կազմում։
Մխիթար Հայրապետյանը դեռ հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ։
Նա ԲՏԱ նախարար է նշանակվել 2023 թվականին։ Նրա պաշտոնավարման ընթացքում նախարարության հիմնական ուղղություններից մեկը դարձավ արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների զարգացումը։ Այս ընթացքում ներկայացվեցին AI ենթակառուցվածքների ստեղծման, տվյալների կենտրոնների զարգացման, կրթության ոլորտում արհեստական բանականության գործիքների ներդրման և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության նախաձեռնություններ։












