«Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով համաժողովը կկայանա 2026 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։
Միջոցառումը նախապես նախատեսված էր անցկացնել 2026 թվականի մարտի 3-ին, սակայն կազմակերպիչների վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների պատճառով այն հետաձգվել էր։ Այժմ համաժողովի նոր ամսաթիվը պաշտոնապես հաստատվել է։
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ անցած ամիսների ընթացքում իրականացվել է զգալի աշխատանք, որի արդյունքում համաժողովը կանցկացվի առավել ընդլայնված ձևաչափով։ Նախատեսվում է միջազգային մասնակիցների և փորձագետների ավելի լայն ներգրավում։
Քննարկումների առանցքում կլինեն Հայաստանի դերը համաշխարհային տնտեսական նոր իրողություններում, ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև համաշխարհային շուկաների զարգացման նոր միտումները։
Համաժողովի թարմացված ծրագիրը և կազմակերպչական մանրամասները կներկայացվեն առաջիկայում։












