Հայկական Wirestock-ը համագործակցություն է սկսել Getty Images-ի հետ

Վերջին լուրերը
Հայկական Wirestock-ը համագործակցություն է սկսել Getty Images-ի հետ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Wirestock ստարտափը նոր համագործակցություն է սկսել ամերիկյան հեղինակավոր Getty Images ֆոտոգործակալության հետ, հաղորդում է TechCrunch-ը:


Wirestock-ը ավտոմատացնում է բովանդակությունը տարբեր հարթակներում հասանելի դարձնելու գործընթացը, ներառյալ բանալի բառերի սահմանումը և նկարագրությունները՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները: Հարթակը հնարավորություն է տալիս նաև բովանդակության ստեղծողներին լիցենզավորել իրենց նկարները և հասանելի դարձնել իրենց բովանդակությունը միաժամանակ մի քանի հարթակներում:

- Advertisement -

Wirestock-ի մասին How2B-ի հոդվածը՝ այստեղ:

Նոր համագործակցությունը հնարավորություն կտա Wirestock-ի 100 000 օգտատերերին իրենց ավելի քան 3 մլն-ի հասնող բովանդակությունը տարածել նաև Getty Images-ում և նաև վերջինիս քույր-հարթակ iStock-ում: Մինչ այդ օգտատերերի համար հասանելի էին Adobe Stock, Alamy, Freepik և այլ հարթակներ:

«Մենք ավելի քան ոգևորված ենք այս համագործակցությամբ, քանի որ մինչ այս երկար ժամանակ հարցումներ էինք ստանում մեր օգտատերերից՝ իրենց բովանդակությունը վաճառելու նաև Getty Images-ում և iStock-ում»,-նշել է Wirestock-ի գլխավոր տնօրեն Միքայել Խաչատրյանը:

Ավելին ստարտափների, բիզնես էկոհամակարգի, ոգեշնչման պատմությունների ու տեխնոլոգիական նորությունների մասին ընթերցե՛ք նաև մեր Տելեգրամյան ալիքում՝ անցնելով հղումով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները