WhatsApp-ն ուղարկված նամակները խմբագրելու հնարավորություն է ավելացնում

Վերջին լուրերը
WhatsApp-ն ուղարկված նամակները խմբագրելու հնարավորություն է ավելացնում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

WhatsApp-ն այսուհետ օգտատերերին հնարավորություն կտա հաղորդագրությունները խմբագրել դրանք ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում:

Տառասխալը շտկելու կամ տեքստը փոխելու համար հարկավոր է սեղմել հաղորդագրության վրա և սեղմած պահելով ընտրել «Խմբագրել» տարբերակը, ասվում է ընկերության բլոգում։ Զրուցակիցը չի կարողանա տեսնել փոփոխությունների պատմությունը։

- Advertisement -
WhatsApp-ն ուղարկված նամակները խմբագրելու հնարավորություն է ավելացնում

Գործառույթը աստիճանաբար կներդրվի բոլոր օգտատերերի համար՝ սկսած 2023-ի մայիսի 22-ից: Այն, որ ընկերությունն աշխատում էր նոր հնարավորության վրա, լրատվամիջոցները հայտնել էին դեռ 2022-ի հունիսին։

Սա մեսենջերի երրորդ թարմացումն է մեկ ամսվա ընթացքում։ Մինչ այս WhatsApp-ն ավելացրել է մեկ ընտրությամբ հարցումներ և լուսանկարների ենթագրերը վերահասցեավորելու հնարավորություն, ինչպես նաև թույլ է տալիս չաթերը տեղափոխել «գաղտնաբառով պաշտպանված» թղթապանակ:

WhatsApp-ն ուղարկված նամակները խմբագրելու հնարավորություն է ավելացնում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները