Թիմ Կուկի տեղը Apple-ում կարող է զբաղեցնել Ջոն Տերնուսը

Վերջին լուրերը
Թիմ Կուկի տեղը Apple-ում կարող է զբաղեցնել Ջոն Տերնուսը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Չնայած այն կարծիքին, որ Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը ներկայումս չունի հստակ իրավահաջորդ, սակայն նոյեմբերին նա ասել է, որ նախատեսում է պատրաստել մի քանի թեկնածուների՝ փոխարինելու նրան, որպեսզի տնօրենների խորհուրդը հարմար թեկնածու ունենա:

Bloomberg-ը գրում է, որ Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Կուկի ամենահավանական իրավահաջորդը կարող է լինել ապարատային ապահովման բաժնի ղեկավար Ջոն Տերնուսը։ Նա դեռ 50 տարեկան չէ, բայց ընկերությունում աշխատում է 2001 թվականից։

- Advertisement -
Թիմ Կուկի տեղը Apple-ում կարող է զբաղեցնել Ջոն Տերնուսը

Ընկերությունը վերջերս բավականին հաճախ է Տերնուսին իր նոր արտադրանքի «դեմքը» դարձնում: Բացի նոր iPad-ների վերջին ներկայացումից, պոտենցիալ իրավահաջորդը վերջին մեկ տարվա ընթացքում ճանապարհորդել է Եվրոպայում և քննարկել ընկերության բնապահպանական նախաձեռնությունները, ինչը ներկայումս Կուկի աշխատանքի հիմնական ուղղությունն է:

Այնուամենայնիվ, Bloomberg-ը կարծում է, որ Թիմ Կուկը դեռ երկար կմնա իր պաշտոնում։ Վերջինս Apple-ի ղեկավարությունը ստանձնել է 2011 թվականին՝ փոխարինելով Սթիվ Ջոբսին։ Այժմ ընկերության թոփ-մենեջերը 63 տարեկան է։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները