SpaceX-ի IPO-ն ներդրողների աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել․ պահանջարկը գրեթե 4 անգամ գերազանցել է առաջարկը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկի հիմնադրած SpaceX ընկերության սպասվող IPO-ն մեծ հետաքրքրություն է առաջացրել ներդրողների շրջանում։ Reuters-ի փոխանցմամբ՝ ընկերության բաժնետոմսերի նկատմամբ պահանջարկը գրեթե չորս անգամ գերազանցել է առաջարկվող ծավալը․ ներդրողները պատրաստ են ներդնել ավելի քան 250 միլիարդ դոլար, մինչդեռ SpaceX-ը նախատեսում է ներգրավել շուրջ 75 միլիարդ դոլար։

IPO-ից առաջ ընկերության ղեկավարությունը հանդիպումներ է անցկացրել մոտ 300 ինստիտուցիոնալ ներդրողների հետ։ Քննարկումներին Zoom-ի միջոցով մասնակցել է նաև SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը։ Բաժնետոմսերի վերջնական գինը կսահմանվի հինգշաբթի օրը, իսկ IPO-ն նախատեսվում է իրականացնել շաբաթվա վերջին։

Սկզբնական ծրագրով SpaceX-ը մտադիր էր վաճառել 555,6 միլիոն բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 135 դոլար գնով։ Այդ դեպքում ընկերությունը կկարողանար ներգրավել մոտ 75 միլիարդ դոլար, իսկ դրա շուկայական արժեքը կգնահատվեր շուրջ 1,8 տրիլիոն դոլար։

Bloomberg-ի տվյալներով՝ մի շարք խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներ պատրաստակամություն են հայտնել յուրաքանչյուրը SpaceX-ի բաժնետոմսերի գնման համար ներդնել մինչև 10 միլիարդ դոլար։ Այդ պատճառով պահանջարկի բազմակի գերազանցումը շուկայի մասնագետների համար անակնկալ չի եղել։

Հաղորդվում է նաև, որ տեղաբաշխվող բաժնետոմսերի մինչև 25-30 տոկոսը կարող է հասանելի լինել մանրածախ ներդրողներին, ինչը հնարավորություն կտա IPO-ին մասնակցել ոչ միայն խոշոր ֆոնդերին, այլև անհատ ներդրողներին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները