Մասշտաբային հեռացումներ և կրիպտոշուկայի ճգնաժամ. The Wall Street Journal-ի 2023թ. կանխատեսումները

Վերջին լուրերը
Մասշտաբային հեռացումներ և կրիպտոշուկայի ճգնաժամ. The Wall Street Journal-ի 2023թ. կանխատեսումները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հեղինակավոր The Wall Street Journal-ը կանխատեսումներ է կատարել 2023թ. բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ զարգացումների վերաբերյալ: Փորձագետների խումբը առանձնացրել է հետևյալ հիմնական միտումները.

  • Մետատիեզերքում ծառայությունների զարգացում՝ շնորհիվ նոր սերնդի AR և VR տեխնոլոգիաների՝ Meta-ից, Apple-ից և HTC-ից,
  • «Գոտիների ձգում» տեխնոլոգիական ոլորտում, որտեղ դիտվում է 2008 թվականից ի վեր ամենամեծ անկումը. մասշտաբային հեռացումները կշարունակվեն, կսկսվի բաժանորդագրությունների գնի աճ,
  • Բաժանորդագրություններից օգտվելու կանոնների խստացում. 2023թ. Netflix-ը մտադիր է հետևել, որպեսզի վճարովի ծառայություններից օգտվեն միայն մեկ հարկի տակ ապրող մարդիկ: Սա կարող է լինել առաջին քայլը, բայց այն դառնալու է համատարած՝ բազմաթիվ բաժանորդագրությամբ ծառայությունների համար,
  • Լարվածություն Չինաստանի հետ: Ընկերությունները Apple-ի օրինակով կփորձեն ազատվել այս երկրից կախվածությունից՝ դիվերսիֆիկացնելով իրենց մատակարարումների շղթաները և տեղափոխելով իրենց արտադրական հզորություններն այլ երկրներ՝ Հնդկաստան, Վիետնամ, Մեքսիկա և այլն,
  • Արհեստական բանականության իրական կիրառում մարքեթինգում, հետազոտական նախագծերում, տվյալների բազաների հավաքագրման գործընթացում՝ հիմնականում տեքստեր և նկարներ գեներացնելու գործառույթներով,
  • Կրիպտոշուկայի ճգնաժամի շարունակություն, զեղծարարների քանակի ավելացում,
  • «Խելացի տների» նախագծերի զարգացում, ինչպես նաև տարբեր արտադրողների պրոդուկտների փոխինտեգրում,
  • Կարգավորողների կողմից տեխնոլոգիական շուկայի վերահսկողության խստացում, մասնավորապես՝ հակամենաշնորհային քաղաքականության՝ ինչպես արտադրանքի թողարկման, այնպես էլ օնլայն տիրույթում բիզնեսի կազմակերպման գործընթացում:

Ինչպիսի՞ն էր 2022-ը բիզնես-տեխնոլոգիական աշխարհի համար

- Advertisement -
Մասշտաբային հեռացումներ և կրիպտոշուկայի ճգնաժամ. The Wall Street Journal-ի 2023թ. կանխատեսումները

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները