Տելեգրամը գործարկել է գովազդային հրապարակում ստեղծելու իր գործիքը։
Պավել Դուրովի գրառումը հայտնվել է Տելեգրամի բազմաթիվ խոշոր ալիքներում, օրինակ՝ «Ռուսական մարքեթինգ»-ում (ավելի քան 123 հազար բաժանորդ), «Ոչ թվային տնտեսություն»-ում (ավելի քան 19 հազար բաժանորդ) և այլ ալիքներում:
Կոճակը տանում է դեպի Պավել Դուրովի Տելեգրամյան ալիք։ Գրառումը վերջինն է ցուցադրվում ալիքի հաղորդագրությունների հոսքում, այն հնարավոր չէ ջնջել, դրա մասին ծանուցում չի գալիս, կա գովազդը փաստող «հովանավորվող» նշան:
Գովազդը տեղադրվել է միայն 1000-ից ավելի բաժանորդ ունեցող ալիքներում՝ անկախ թեմայից։ Որոշ խոշոր ալիքներում հաղորդագրությունը չի ցուցադրվում:
Telemetr ծառայության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում Պավել Դուրովի հետևորդների քանակը ավելացել է 66 հազարով։
Telegram-ը օրեր առաջ ներկայացրել է գովազդային հարթակի և առևտրային հրապարակումների պահանջները, որոնց կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ:
Գովազդային հաղորդագրությունը պետք է սահմանափակվի 160 նիշով և չպետք է պարունակի հղումներ դեպի երրորդ կողմի հարթակներ: Վճարումը կատարվում է ցուցադրությունների քանակի համար։ 1000 ցուցադրման համար նվազագույն արժեքը 2 եվրո է։
Telegram-ը խոստացել է գովազդից եկամուտները կիսել ալիքների սեփականատերերի հետ, հենց որ կարողանա ծածկել իր հիմնական ծախսերը։
Ի դեպ, տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների կարող եք ծանոթանալ՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։