Տելեգրամյան ալիքներում շուտով կհայտնվեն պաշտոնական գովազդներ

Վերջին լուրերը
Տելեգրամյան ալիքներում շուտով կհայտնվեն պաշտոնական գովազդներ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ տելեգրամյան ալիքներում շուտով առաջին անգամ կհայտնվեն պաշտոնական գովազդներ։ Օգտատերերի մեծամասնությունը դժվար թե նկատի այս փոփոխությունը՝ երեք պատճառով.

 1. Telegram-ը չի ցուցադրի գովազդային հաղորդագրություններ չաթերի ցանկում, անձնական զրույցներում կամ խմբերում: Գովազդը կցուցադրվի միայն մեծ ալիքներում, որտեղ արդեն կա գովազդ, և որոնց աջակցությունը հանգեցնում է Telegram-ի ամենամեծ ծախսերին։

- Advertisement -
Տելեգրամյան ալիքներում շուտով կհայտնվեն պաշտոնական գովազդներ

 2. Անձնական տվյալները չեն օգտագործվի գովազդ ցուցադրելու համար: Օգտատիրոջ գաղտնիությունը գերակա է Telegram-ի համար: Գովազդային հաղորդագրությունների բովանդակությունը կախված կլինի միայն այն ալիքների թեմաներից, որոնցում դրանք ցուցադրվում են, այլ ոչ թե օգտատերերի անձնական տվյալներից։

 3. Telegram-ի պաշտոնական գովազդային հաղորդագրությունները աննկատ կլինեն: Դրանցում թույլատրվում են միայն կարճ տեքստեր՝ առանց արտաքին հղումների կամ լուսանկարների։ Գովազդ կարող է հայտնվել միայն ալիքի բոլոր նոր գրառումները դիտելուց հետո։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պավել Դուրովը, սկզբում գովազդի համար ստացված գումարը կստանա միայն մեսենջերն ինքը։ Այս միջոցները կուղղվեն Telegram-ի աշխատանքի պահպանմանը՝ սարքավորումների և տվյալների կենտրոնների ծախսերը հոգալու համար։ Գործառույթն ամբողջությամբ գործարկվելուց հետո գովազդից եկամտի մի մասը կփոխանցվի այն ալիքների տերերին, որոնցում ցուցադրվում են գովազդները:

Ի դեպ, տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների կարող եք ծանոթանալ՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները