Հայկական Krisp-ը կհամագործակցի ամերիկյան ibex առաջատար ընկերության հետ

Վերջին լուրերը
Հայկական Krisp-ը կհամագործակցի ամերիկյան ibex առաջատար ընկերության հետ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բիզնես գործընթացների աութսորսինգի (BPO) և հաճախորդների ներգրավման տեխնոլոգիական լուծումների համաշխարհային առաջատար մատակարար ibex (NASDAQ: IBEX) ընկերությունը հայտարարել է հայկական Krisp-ի հետ համագործակցության մասին։

Տեղում աշխատող և հեռավար գործակալների համար ներդնելով Krisp-ի՝ AI-ով աշխատող աղմուկի չեղարկման առաջադեմ ծրագրակազմը՝ ibex-ը նպատակ ունի բարելավել հաճախորդների սպասարկման որակը։

- Advertisement -
Հայկական Krisp-ը կհամագործակցի ամերիկյան ibex առաջատար ընկերության հետ

«AI տեխնոլոգիան փոխում է CX (հաճախորդի փորձառություն) արդյունաբերությունը և բարելավում է գործակալների և հաճախորդների փորձառությունը։ ibex-ում մենք հաստատապես հավատում ենք, որ լավագույն տեխնոլոգիաների համադրումը մրցանակակիր աշխատակիցների փորձի և գործակալակենտրոն մշակույթի հետ մեզ հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին մատուցել լավագույն CX-ը յուրաքանչյուր հաճախորդի հետ փոխգործակցության ժամանակ»,- նշել է ibex-ի CIO Ջիմ Ֆերատոն:

ibex-ը փորձարկել է Krisp-ի տեխնոլոգիան ընտրված հաշիվներում և ազդեցությունը կտրուկ է եղել: Օրինակ՝ Krisp-ի ներդրումը նպաստել է վաճառքի կոնվերսիայի ավելացմանը 16 տոկոսով, նվազեցրել AHT-ն (average handle time) 10 տոկոսով և այլն։

«Ուրախ ենք համագործակցել ibex-ի հետ և ներդնել Krisp-ը՝ որպես նրանց Wave X հարթակի մաս։ Krisp-ը փոխում է խաղի կանոնները հաճախորդների և գործակալների համար։ Այն ապահովում է ձայնային բացառիկ հստակություն՝ նվազեցնելով աղմուկի շեղումները և հնարավորություն տալով ավելի լավ սպասարկել հաճախորդներին:Krisp-ի հետ ibex-ը կրկին կբարձրացնի աշխարհի լավագույն ապրանքանիշերի համար զարմանալի CX-եր ստեղծելու նշաձողը»,- ասել է Krisp-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները