Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2022 թվականին ամենաբարձր տնտեսական աճ ունեցող երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը։
Ըստ ԱՄՀ տվյալների՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022թ. աճել է 12.6%-ով։
Ամենամեծ աճը գրանցել է Գայանան՝ 62,3%, որին հաջորդում են Սենթ Լյուսիան և Ֆիջին՝ համապատասխանաբար 14,9% և 14,5% ցուցանիշներով։
ԱՄՀ կանխատեսմամբ՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում ընթացիկ տարում կկազմի մոտ 8000 դոլար, իսկ 2028-ին ցուցանիշը կգերազանցի 10 հազար դոլարը։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։