Հայաստանը պաշտոնապես հաստատվում է որպես Կովկասի տարածաշրջանի առաջատար արհեստական բանականության (ԱԲ) գերհամակարգչային հաբ։ Firebird ընկերության ԱԲ մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ, իսկ հանդիսավոր գործարկումը նախատեսված է արդեն այս տարվա հուլիսի 15-ին։ Հրազդանի մոտակայքում տեղակայված ավելի քան 200 000 քառակուսի մետր տարածքով «ԱԲ գործարանի» առաջին փուլը կգործարկի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU՝ ապահովելով աննախադեպ՝ մինչև 110.6 էքսաֆլոպ հաշվողական հզորություն։
Այս պատմական տեխնոլոգիական թռիչքի թիկունքում կանգնած է հզոր ենթակառուցվածք։ Տվյալների կենտրոնի էներգաարդյունավետությունն ու անխափան աշխատանքն ապահովում են Vertiv և Schneider Electric ընկերությունների առաջատար համակարգերը, իսկ գերարագ միջազգային կապուղիներն ու տվյալների փոխանցումը վստահված է Team Telecom Armenia-ին՝ տարածաշրջանում եզակի, հաջորդ սերնդի NGN օպտիկամանրաթելային ցանցի միջոցով։ Նախագծի առաջին փուլի ներդրումը կազմում է 500 միլիոն դոլար, սակայն սա միայն սկիզբն է։
Երկրորդ փուլի մեկնարկով ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի, իսկ ենթակառուցվածքին կավելանա ևս 41 000 GPU, ինչը Հայաստանը կդասի ԱԲ հաշվողական հզորությամբ աշխարհի 5 առաջատար երկրների շարքին։ Մինչև 2027 թվականի ավարտը Firebird-ի եռափուլ ռազմավարությունը նախատեսում է ընդլայնվել ավելի քան 100 000 NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ներով՝ հիմք դնելով Հայաստանի նոր տեխնոլոգիական տնտեսությանը։
Դիտեք տեսանյութը՝ բաց չթողնելու համար տարածաշրջանի ամենահավակնոտ մեգանախագծի մանրամասները։
Դիտե՛ք նաև՝












