Շվեդական G5 Games-ը Հայաստանում գրասենյակ է բացում

Վերջին լուրերը
Շվեդական G5 Games-ը Հայաստանում գրասենյակ է բացում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բջջային խաղերի մշակմամբ զբաղվող շվեդական G5 Games-ը Հայաստանում գրասենյակ է բացում։

G5 Games-ը առաջատար ընկերություն է, որը մշակում և արտադրում է բարձրորակ անվճար խաղեր սմարթֆոնների, պլանշետների և անհատական համակարգիչների համար։

- Advertisement -
Շվեդական G5 Games-ը Հայաստանում գրասենյակ է բացում

Ընկերության պորտֆոլիոյի մեջ ներառված են Jewels of Rome®, Sherlock: Hidden Match-3 Cases, Jewels of the Wild West®, Hidden City®, Mahjong Journey®, The Secret Society® և այլ հանրաճանաչ խաղեր։

G5-ը գրասենյակներ ունի ԱՄՆ-ում, Շվեդիայում, Մալթայում, Արեւելյան Եվրոպայում, իսկ այժմ նաև Հայաստանում։

«Երևանը օրինաչափ ընտրություն էր G5-ի նոր գրասենյակ բացելու համար։ Այստեղ ստեղծված են հիանալի պայմաններ ՏՏ ոլորտի եւ խաղային արդյունաբերության զարգացման համար, իսկ վերջին շրջանում նկատվում է բիզնես ակտիվության բուռն աճ»,-նշվում է ընկերության հայտարարության մեջ։

Ընկերության նախագծերի շուրջ աշխատում են 900+ աշխատակիցներ ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ, Շվեդիա, Մալթա, Կիպրոս, Լեհաստան, Բուլղարիա, Չեռնոգորիա, Վրաստան և արդեն Հայաստան։

Այժմ ընկերությունը զբաղվում է իր աշխատակիցների ռելոկացիայով։ Նոր գրասենյակում արդեն աշխատում է ավելի քան 20 աշխատակից, մյուսները փաստաթղթերի կազմման գործընթացում են։ Ընկերությունն այս պահին ունի 30-ից ավելի թափուր աշխատատեղեր, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները