FinCast-ի այս էպիզոդում քննարկում ենք 2026 թվականի գլոբալ ֆինանսական շուկաների ամենաթեժ թեմաները՝ սկսած աշխարհաքաղաքական հնարավոր շոկերից մինչև արհեստական բանականության շուրջ ձևավորված սպասումներ, ինչպես նաև ներդրողի հոգեբանությունն ու պորտֆելի գրագետ կառավարման հիմնական սկզբունքները։ Էպիզոդը նախատեսված է թե՛ սկսնակ, թե՛ փորձառու ներդրողների համար։
Հյուրը՝ «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ընկերության հիմնադիր և ներդրումային տնօրեն Արտյոմ Զաքարյանն է, ով կիսվում է իր փորձով ներդրումային ոլորտում և դիտարկումներով՝ ինչպես են փոխվում շուկաները, և ինչ տրամաբանությամբ են աշխատում երկարաժամկետ ներդրումային որոշումները։
Էպիզոդի հիմնական թեմաները.
Ներդրումային շուկան Հայաստանում. Հայաստանյան ներդրումային կառավարիչների ոլորտի ընթացիկ վիճակը, զարգացման հեռանկարներն ու թրեյդինգի կրթական նախագծերի դերը շուկայում:
Ներդրողի հոգեբանություն և ռիսկերի զսպում. Ինչպե՞ս գրագետ կառավարել ներդրումային պորտֆելը բարձր անորոշության պայմաններում, սխալներն ընդունելու կարևորությունն ու «նստիր և սպասիր» ռազմավարության հոգեբանական կողմը:
Կրիպտոշուկա և Bull Market. Ինչ է իրականում տեղի ունենում Bitcoin-ի հետ և ինչպիսի վարքագիծ է պետք դրսևորել վերելքի (bull market) ժամանակ՝ մեծ կորուստներից խուսափելու համար:
Աշխարհաքաղաքականություն և Space X. Գեոպոլիտիկայի ազդեցությունը համաշխարհային շուկաների վրա, SpaceX-ի իրական գնագոյացումն ու Իլոն Մասկի կապիտալի շուրջ ձևավորված միֆերը:
Հավատը AI-ի նկատմամբ. Արհեստական բանականության շուրջ ստեղծված համաշխարհային աղմուկն ու ներդրողների իրական հավատը տեխնոլոգիական ոլորտի ապագայի հանդեպ:
Ամբողջական հարցազրույցը հասանելի է How2B-ի Յութուբյան ալիքում։
Դիտե՛ք նաև.












