Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ՝ SpaceX-ի բաժնետոմսերի անկման ֆոնին

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկի կարողությունը, ըստ Bloomberg Billionaires Index-ի գնահատականի, նվազել է մեկ տրիլիոն դոլարից՝ հասնելով 957 մլրդ դոլարի։ Պատճառը SpaceX-ի բաժնետոմսերի գնի անկումն է։

Հունիսի 23-ի առևտրային օրվա ավարտին SpaceX-ի բաժնետոմսերը վաճառվել են 156 դոլարով, թեև նույն օրը դրանց գինը ժամանակավորապես հասել էր 225 դոլարի։ Հունիսի 24-ին՝ հիմնական առևտրային նստաշրջանից առաջ, բաժնետոմսերի գինը շարունակել է նվազել։

SpaceX-ի բաժնետոմսերի առևտուրը բորսայում մեկնարկել էր հունիսի 12-ին՝ 150 դոլար մեկնարկային գնով։ Այդ ժամանակ ընկերության շուկայական կապիտալիզացիան գերազանցել էր 2 տրիլիոն դոլարը, իսկ Մասկը դարձել էր պատմության մեջ առաջին տրիլիոնատերը։

Միևնույն ժամանակ, Forbes-ը դեռևս Իլոն Մասկին համարում է տրիլիոնատեր՝ նրա կարողությունը գնահատելով 1,1 տրիլիոն դոլար։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները