FinCast #28. Ինչպե՞ս երեխաների հետ խոսել փողի մասին. Արամ Փախչանյան

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, FinCast-ի հատուկ թողարկման շրջանակներում անդրադարձել ենք մի թեմայի, որն ուղղակիորեն ձևավորում է մեր երեխաների ապագան, բայց հաճախ տաբուացված է ընտանիքներում: Ինչպե՞ս օգնել նրանց կառուցել առողջ հարաբերություններ ֆինանսների հետ՝ առանց վտանգելու նրանց ինքնուրույնությունն ու արժեհամակարգը:

Այս սուր և հոգեբանական դիլեմաների շուրջ զրուցել ենք «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կրթության փորձագետ Արամ Փախչանյանի հետ:

Գլխավոր հարցադրումները

  • Գրպանի փողի սահմանները. Քանի՞ տարեկանից է պետք գումար տալ երեխային և արդյո՞ք ճիշտ է նրան վարձատրել տան գործերի կամ բարձր գնահատականների համար:
  • Սխալվելու իրավունք. Երբ երեխան իր գումարը ծախսում է անիմաստ բաների վրա, պե՞տք է միջամտել, թե՞ թողնել, որ սովորի սեփական փորձից:
  • Կապիտալի ժառանգում. Արդյո՞ք պատրաստի բնակարան կամ մեծ կապիտալ թողնելը օգնություն է երեխային, թե՞ նրան սպառող դարձնելու ամենակարճ ճանապարհը:
  • Ինչպե՞ս ճիշտ մերժել. Ինչպե՞ս խոսել երեխայի հետ, երբ ընտանիքի բյուջեն չի ներում նրա հերթական ուզածը, որպեսզի դա չվերածվի անլիարժեքության բարդույթի:

Ամբողջական հարցազրույցը հասանելի է How2B-ի Յութուբյան ալիքում։

Դիտե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները