Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,7%-ով

Վերջին լուրերը
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,7%-ով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճել է 10,7%-ով, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 

Նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճել է նաև՝

  • Արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 21%-ով
  • Շինարարության ծավալը՝ 9,5%-ով
  • Ներքին առևտրի շրջանառությունը՝ 19,3%-ով
  • Ծառայությունների ծավալը՝ 4,4%-ով
- Advertisement -
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,7%-ով

Նվազել են սպառողական գների ինդեքսը (0,9%-ով), արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը (0,3%-ով)։

Արտաքին առևտրաշրջանառությունը ևս կտրուկ աճել է (78,8% նախորդ տարվա հունվարի նկատմամբ)։ Մասնավորապես հունվար ամսին արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2,1 անգամ, ներմուծումը՝ 61,4%-ով։ Հունվար ամսվա ընթացքում գրանցվել է արտաքին առևտրաշրջանառության դրական տարբերություն՝ 112,4 մլրդ ՀՀ դրամ (ի հաշիվ ներմուծման)։   

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները