14,95 մլն եվրո և 150 շահառու. ամփոփվել են «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ITTD ծրագրի արդյունքները

Վերջին լուրերը
14,95 մլն եվրո և 150 շահառու. ամփոփվել են «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ITTD ծրագրի արդյունքները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ամփոփվել են «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար (ITTD)» ծրագրի արդյունքները: Ծրագիրը, որն իրականացրել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ, ԳՄՀԸ), մեկնարկել է 2019 թվականին, համաֆինանսավորվել է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից:

14,95 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով 150 ձեռնարկություններ և ընկերություններ ստացել են տեխնիկական և ֆինանսական աջակցություն, 126 գործընկեր ստացել է դրամաշնորհ և ավելի քան 350-ը մասնակցել է ITTD-ի տարբեր ծրագրերի: ITTD-ի շնորհիվ ստեղծվել և պահպանվել է 1415 աշխատատեղ։ Աջակցվող ձեռնարկությունների աշխատակիցների կեսից ավելին կանայք են, իսկ ձեռնարկությունների 78%-ից ավելին ունեն կին սեփականատեր կամ կին ղեկավար պաշտոնյա:

- Advertisement -
14,95 մլն եվրո և 150 շահառու. ամփոփվել են «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ITTD ծրագրի արդյունքները

«ITTD-ի շնորհիվ Հայաստանի հյուսիսում իրականացվել են մի շարք հրաշալի նախաձեռնություններ, որոնք նորարարական զբոսաշրջային ձեռնարկությունների միջոցով աշխուժացնում են տեղական տնտեսություններն ու համայնքները: Այս ձեռնարկությունները ոչ միայն արժևորում են Հայաստանի մշակութային ժառանգությունն ու գեղեցիկ բնաշխարհը, նաև նպաստում են կայուն ապրուստի միջոցների աղբյուրների ստեղծմանը: Իսկ տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը հնարավորություն է տալիս նորովի բացահայտել Հայաստանը, որպես տարածաշրջանում տեխնոլոգիական նորարարությունների կենտրոն»,- նշել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը:

«GIZ-ի համար մեծ պատիվ է մեզ վստահված նախագծերի միջոցով աջակցել Հայաստանի կառավարությանը բարելավել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը: ITTD-ի շնորհիվ մենք տեսանք, թե ինչպես կարող է նորարարությունը կատարել էական փոփոխություններ: Մեր գործընկերների հետ աշխատում ենք գտնել ճկուն և արդյունավետ լուծումներ, որոնք մարդկանց կօգնեն բարելավել իրենց կենսապայմանները և ունենալ կայուն եկամուտ։ Մենք հաստատակամորեն շարունակում ենք աջակցել Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը»,-նշել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը։

«Զբոսաշրջության կոմիտեն վերջին մի քանի տարիների ընթացքում պատիվ է ունեցել աշխատել ԵՄ-ի, BMZ-ի և GIZ-ի հետ։ Համատեղ գործակցության շնորհիվ մեկնարկել են մարքեթինգային արշավներ, իրականացվել են համաշխարհային զբոսաշրջության քարտեզում Հայաստանի ներկայության բարձրացմանն ուղղված նշանակալի միջոցառումներ։ Ստեղծվել է նոր կայք և մշակվել է նոր բրենդինգ՝ «Հայաստան. թաքնված ուղի»:  Մենք ունեցել ենք հիանալի գործընկերություն և մեծապես գնահատում ենք մեր գործընկերների աջակցությունը»,նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները