Ո՞ր ոլորտներն են ապահովել Հայաստանի ՀՆԱ-ն 2023-ին

Վերջին լուրերը
Ո՞ր ոլորտներն են ապահովել Հայաստանի ՀՆԱ-ն 2023-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2023-ին կազմել է շուրջ 9,5 տրիլիոն ՀՀ դրամ, 8,7%-ով ավելի շատ քան նախորդ տարում էր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական ծառայության տարածած հաղորդագրությունից:

ՀՆԱ-ի կառուցվածքում գերակշռող մասը կազմել են մեծածախ և մանրածախ առևտրի (12,7%), մշակող արդյունաբերության (11,1%), գյուղատնտեսության (8,4%), անշարժ գույքի (8,3%), ֆինանսական և ապահովագրական (7,4%), ինչպես նաև շինարարության (6,9%) ոլորտները։

- Advertisement -
Ո՞ր ոլորտներն են ապահովել Հայաստանի ՀՆԱ-ն 2023-ին

Համախառն ներքին արդյունքի կազմում 2023-ին նախորդ տարվա միջին եռամսյակային ցուցանիշի համեմատ ամենամեծ աճը գրանցվել է տեղեկատվության և կապի ոլորտում՝ 36,5% աճ, հաջորդում են մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը՝ 24,8% աճով, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտը՝ 24,7% աճով, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը՝ 18,9%, պետական կառավարման, պաշտպանության և պարտադիր սոցիալական ապահովագրության ոլորտը՝ 18,1%, շինարարության ոլորտը՝ 15,7%։ 

Գյուղատնտեսության ոլորտում աճը կազմել է ընդամենը 0,2%, անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում՝ 1,3%, առողջապահության ոլորտում՝ 2,4%, կրթության ոլորտում՝ 8,2%։

2022-ի միջին եռամսյակային ցուցանիշների համեմատ նվազեցում գրանցվել է՝ Ֆինանսական և ապահովագրության ոլորտում՝ 8%, հանքարդյունաբերության ոլորտում՝ 6,6%։  

Հրապարակած տվյալներից երևում է, որ կրճատվել է նաև արտահանման և ներմուծման տարբերությունը՝ նախորդ տարվա 260,5 մլրդ-ից (ի հաշիվ արտահանման)՝ դառնալով 64,6 մլրդ (ի հաշիվ արտահանման)։

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները