Cadence-ը Հայաստանում կբացի ինժեներական ստորաբաժանում

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Ամերիկյան Cadence Design Systems ընկերությունը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում՝ տեղական Ausdia Inc. ընկերության ձեռքբերումից հետո։

Այս մասին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը իր LinkedIN-ի էջում՝ նշելով, որ Cadence-ի մուտքը կարևոր քայլ է Հայաստանի կիսահաղորդչային ոլորտի զարգացման համար։

Cadence Design Systems-ը էլեկտրոնիկայի նախագծման ավտոմատացման (Electronic Design Automation՝ EDA) ոլորտում գործող միջազգային ընկերություն է։ Ընկերության տեխնոլոգիաները կիրառվում են միկրոսխեմաների, էլեկտրոնային համակարգերի և կիսահաղորդչային լուծումների նախագծման գործընթացներում։

Ausdia Inc.-ի ձեռքբերումից հետո Cadence-ը Հայաստանում ձևավորում է ինժեներական թիմ՝ շարունակելով տեղական ընկերության գործունեությունը։ Ausdia-ն մասնագիտացած է կիսահաղորդչային նախագծման և EDA լուծումների ոլորտում։

«3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար սա համաշխարհային կիսահաղորդչային ոլորտի առաջատար ընկերությունների նման կենտրոնացված ներկայության ուշագրավ օրինակ է»,- գրել է Արշակյանը։

Հակոբ Արշակյանի հրապարակման համաձայն՝ Հայաստանում արդեն գործում են մի շարք միջազգային կիսահաղորդչային և տեխնոլոգիական ընկերությունների ինժեներական թիմեր կամ ստորաբաժանումներ, այդ թվում՝ Synopsys, Siemens EDA, NVIDIA, AMD, Microchip Technology, National Instruments (NI), Broadcom և Cisco։

Հայաստանում կիսահաղորդչային ոլորտում գործում են նաև տեղական տեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում՝ Grovf, Inttegral Solutions և Varaga Solutions, որոնք մշակում են ինժեներական և տեխնոլոգիական լուծումներ։

Cadence-ի ներկայությունը Հայաստանում ընդլայնում է երկրում գործող կիսահաղորդչային և EDA ոլորտի ընկերությունների շրջանակը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները