BMW-ն, IBM-ը, Panasonic-ը, Mercedes-ը հրաժարվել են օֆլայն CES 2022-ի մասնակցությունից

Վերջին լուրերը
BMW-ն, IBM-ը, Panasonic-ը, Mercedes-ը հրաժարվել են օֆլայն CES 2022-ի մասնակցությունից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

BMW-ն, IBM-ը, Panasonic-ը և Mercedes-ը, հետևելով Google-ին և Amazon-ին, հրաժարվել են օֆլայն մասնակցություն ունենալ 2022 թվականի Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսին (CES)։

LG-ն, Sony-ն և Samsung-ը դեռ մտադիր են մասնակցել ցուցահանդեսին:

BMW-ն վերջին ընկերություններից էր, որը ցուցահանդեսին իր մասնակցությունը տեղափոխեց առցանց ձևաչափ։ Ավտոարտադրողը կմիանա CES ծրագրին Գերմանիայից, որը կգործի հունվարի 5-8-ը Լաս Վեգասում:

Վերջին մի քանի տարիների ընթացքում BMW-ն ակտիվորեն մասնակցել է CES ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել է իր մեքենաները։ 2022 թվականին ընկերությունը նախատեսում է ցուցադրել մեքենայի ներկ, որը փոխում է գույնը, ինչպես նաև  Theater Screen կինոէկրանը։

Mercedes-ը կանցկացնի իր Vision EQXX էլեկտրական մեքենայի առցանց շնորհանդեսը։ Սեփական հաշվետվության համաձայն՝ դա «ամենադիտարժան մեքենան է, որը երբևէ ստեղծել է ապրանքանիշը»։

Դեկտեմբերի 30-ի դրությամբ LG-ն, Sony-ն և Samsung-ը հաստատել են, որ ցուցադրությանը ներկա կլինեն նաև օֆլայն։

Դեկտեմբերին Amazon-ը, Meta-ն, Twitter-ը, Pinterest-ը հրաժարվեցին անձամբ մասնակցել CES-ին՝ Covid-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով: Ավելի ուշ նրանց միացան Intel-ը, Google-ը և General Motors-ը։

2021 թվականին միջոցառումն ամբողջությամբ անցկացվել է առցանց՝ համաճարակի ժամանակ սահմանափակումների պատճառով։ 2022 թվականին կազմակերպիչները օֆլայն միջոցառմանը հրավիրել են միայն Covid-19-ի դեմ պատվաստվածներին։

CES-ը տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդես է, որտեղ ստարտափներն ու խոշոր ընկերությունները ցուցադրում են ապագայի իրենց տեսլականը՝ մեքենաների գաղափարները, նոր տեխնոլոգիաները, ռոբոտները և այլ սարքեր:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները