ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի հայկական հարթակը կներկայացվի Orion Summit 2023-ում

Վերջին լուրերը
ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի հայկական հարթակը կներկայացվի Orion Summit 2023-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ներդրումային քրաուդֆանդինգի հայկական առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն, ինչպես նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, կներկայացվեն Orion Summit 2023 գագաթնաժողովում, որին մասնակցելու են վենչուրային ընկերությունների, խոշոր կորպորացիաների, ֆինանսական կառույցների, համալսարանների, ընտանեկան գրասենյակների  ներկայացուցիչներ, ներդրողներ:

Գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 19-22-ին Նյու Յորքում, որտեղ մասնակից ստարտափների ներկայացուցիչները և ներդրողները հնարավորություն կունենան հենց միջոցառման ընթացքում գրանցվել հարթակում:

- Advertisement -
ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի հայկական հարթակը կներկայացվի Orion Summit 2023-ում

«Մեր նպատակն է հայկական ՓՄՁ-ների և ՏՏ ստարտափ նախագծերի  համար ֆինանսավորման նոր աղբյուրներ ապահովել, իսկ ներդրողներին՝ հնարավորություն ընձեռել աշխարհի ցանկացած կետից աբողջությամբ օնլայն միջավայրում ներդնել այդ նախագծերում։ Մեր հիմնական թիրախը սփյուռքի պոտենցիալը ներգրավելն է, և այստեղ Orion Summit 2023-ը լավ հնարավորություն է նաև միջազգային ներդրողների ուշադրությունը հայկական ընկերությունների վրա հրավիրելու համար»,- նշել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Էվոյանը։

Ներդրումային քրաուդֆանդինգի այս հարթակը բացառիկ հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր ՏՏ ստարտափ նախագծերում: 

Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ գագաթնաժողովին հանդես կգան 40-ից ավելի հեղինակավոր բանախոսներ՝ հայաստանյան ու միջազգային առաջատար կազմակերպություններից, ներառյալ՝ ֆինանսական, տեխնոլոգիական, կրթական և այլ ընկերություններից: 

​​Orion Summit 2023-ին մասնակցության համար հնարավոր է գրանցվել միջոցառման կայքի միջոցով։

Կարդացե՛ք նաև.

Հայաստանում ստեղծվել է ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը` ԱՌՖԻ-ն

«Ներդրումները դիրքավորում են Հայաստանը». Տեղի կունենա Orion Summit 2023-ը

Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովի գրանցումը բաց է

Orion Summit 2023-ին միացել են հեղինակավոր բանախոսներ

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները