Հայաստանում ստեղծվել է ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը` ԱՌՖԻ-ն

Վերջին լուրերը
Հայաստանում ստեղծվել է ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը` ԱՌՖԻ-ն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել է ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն (ARFI — Armenia Financed)։

Հարթակը բացառիկ հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր տեխնոլոգիական ստարտափ նախագծերում և դառնալ դրանց մի մասը։

- Advertisement -
Հայաստանում ստեղծվել է ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը` ԱՌՖԻ-ն

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 29-ի նիստի որոշմամբ գրանցվել և լիցենզավորվել է հարթակի օպերատոր ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը: Այսօրվանից մեկնարկել է ընկերությունների հետ համագործակցության և հայտերի ընդունման գործընթացը: Աշխատանքներ են տարվում նաև մի շարք աշխարհահռչակ հայերի հետ՝ ԱՌՖԻ հարթակի հաջողությանը տարբեր ձևաչափերով ներգրավելու ուղղությամբ։

Հարթակում ներդրումներ հնարավոր կլինի իրականացնել 2023 թվականի սկզբին։

ԱՌՖԻ հարթակի հիմնական նպատակներն են Հայաստանում ընկերությունների համար աճի ֆինանսավորման նոր հնարավորությունների ստեղծումը, երկրում այլընտրանքային ներդրումային գործիքակազմի ընդլայնումը, Հայաստանում բիզնես միջավայրի զարգացումն, ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը։

Հարթակում ներկայացվելու են բազմաթիվ բիզնես նախագծեր, նրանց ստեղծման պատմությունները, զարգացումն ու ֆինանսական կանխատեսումները:

Ընկերությունները հարթակի միջոցով հնարավորություն կստանան տեղաբաշխել բաժնետոմսեր և պարտատոմսեր:

«Մենք երկար էինք սպասել այս օրվան։ Ժամանակը ցույց կտա, բայց ես կարծում եմ այս օրը կհիշվի որպես Հայաստանի տնտեսական զարգացման և գործարար միջավայրի բարելավման օր։ Մենք վստահ ենք, որ ԱՌՖԻ-ն կլինի արդյունավետ գործիք՝ ամրապնդելու Սփյուռքի վստահությունը Հայաստանում թափանցիկ բիզնես գործունեություն ծավալելու հարցում»,- նշել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության խորհրդի նախագահ Սերգեյ Գրիգորյանը։

Հարթակի գործունեության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կգտնեք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները