Orion Summit 2023-ին միացել են հեղինակավոր բանախոսներ

Վերջին լուրերը
Orion Summit 2023-ին միացել են հեղինակավոր բանախոսներ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունիսին Նյու Յորքում կայանալիք Orion Summit 2023 գագաթնաժողովին միացել են մի շարք հեղինակավոր բանախոսներ։

Մասնավորապես՝ ֆինանսական կարգավորման խորհրդատու Ջեֆ Ինգբերը, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել Նյու Յորքի Federal Reserve բանկում, Citibank-ում, Դեպոզիտարիայի հավատարմագրային և քլիրինգի կորպորացիայում, անհատական քննարկում կանցկացնի «Ինչու են ձախողվում ստարտափները» թեմայով:

- Advertisement -
Orion Summit 2023-ին միացել են հեղինակավոր բանախոսներ

New York համալսարանի Stern բիզնես դպրոցի Endless Frontier Labs-ի փոխտնօրեն Բեթ Իքսին կմիանա «Տեխնոլոգիաների և ֆինանսական ոլորտներում ներդրումների ու նորարարության առաջնահերթությունները» թեմայով պանելային քննարկմանը: New York համալսարանը լավագույնների վարկանիշում 39-րդն է, իսկ Endless Frontier Labs-ը համալսարանում ստարտափների մենթորության ծրագիր է իրականացնում:

Francisco Partners ներդրումային ընկերության Credit and Structured Solutions Group-ի տնօրեն Սեբուհ Նահաբեդյանն իր փորձը կկիսի «Թվային Ջուղա ցանցը՝ հանուն հայկական նորարարության, գիտության ու տնտեսության դիրքավորման նպատակի» պանելային քննարկման ընթացքում: Մինչ Francisco Partners-ին միանալը, Նահաբեդյանը եղել է Blackstone Insurance Solutions-ի գործադիր տնօրեն, ֆինանսների և գործառնությունների բաժնի ղեկավար, Blackstone Credit-ի գլխավոր տնօրենի տեղակալ:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ գագաթնաժողովին հանդես կգան 40-ից ավելի հեղինակավոր բանախոսներ՝ հայաստանյան ու միջազգային առաջատար կազմակերպություններից, ներառյալ՝ ֆինանսական, տեխնոլոգիական, կրթական և այլ ընկերություններից:

Հիշեցնենք, որ Orion Summit 2023 գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 19-22-ին՝ Նյու Յորքում, «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով:

Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովի գրանցումը բաց է

Orion Summit 2023-ը կտևի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը և այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ,ինչպես նաև հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները