Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովի գրանցումը բաց է

Վերջին լուրերը
Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովի գրանցումը բաց է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Orion Worldwide Innovations-ը ներկայացրել է Orion Summit 2023 գագաթնաժողովի պաշտոնական կայքը, որտեղ պարբերաբար կհամալրվի միջոցառման օրակարգի, գործընկերների, բանախոսների մասին տեղեկատվությունը:

Գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 19-22-ին՝ Նյու Յորքում, «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով:

- Advertisement -
Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովի գրանցումը բաց է

Միաժամանակ, արդեն բաց և կայքում հասանելի են Orion Summit 2023-ի գրանցումները՝ հայտը լրացնելու միջոցով:

«Քանի որ Նյու Յորքում մեծ միջոցառման կազմակերպման նախապատրաստական աշխատանքները ժամանակ են պահանջում, մենք այս տարի ավելի վաղ ենք հայտարարում գրանցումների մասին, որպեսզի մասնակիցները նույնպես ժամանակ ունենան պատրաստվելու, մեր ընկերությունն էլ իր հերթին կարողանա օգնել հրավերների և մուտքի թույլտվության հարցում: Ուրախ եմ նաև հայտնել, որ մինչև մարտի 15-ը գրանցվողների համար հայտարարված է Early Bird-վաղ շրջանի գրանցումը»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը:

Orion Summit 2023-ը կտևի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը և այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին:

Նախորդ միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ Orion Summit 2022-ը տեղի է ունեցել Երևանում, հունիսի 22-ին։ Այս տարվա գագաթնաժողովը նախորդի նպատակների՝ ներդրումային բանկինգի, ստարտափ էկոհամակարգի զարգացման և «Թվային Ջուղա Ցանցի» իրագործման ճանապարհի շարունակությունն է:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները