Google-ը զգալիորեն պարզեցրել է այլ արհեստական բանականության հարթակներից դեպի Gemini «տեղափոխվելու» գործընթացը՝ ներդնելով հիշողության և չատերի պատմության ներմուծման գործառույթը: Այս նորամուծությունը թույլ է տալիս օգտատերերին Gemini փոխանցել այն ամենը, ինչ իրենց նախապատվությունների մասին գիտեն այլ չատբոտերը, ինչպիսին է ChatGPT-ն: Հիշողության ներմուծման համար օգտատերը պետք է Gemini-ի առաջարկած հատուկ հարցումը ներկայացնի այլ հարթակին, իսկ ստացված պատասխանը պատճենի Gemini-ում:
Բացի այդ, օգտատերերը կարող են այլ ծառայություններից արտահանել իրենց ողջ նամակագրությունը և մինչև 5 Գբ ծավալով ZIP ֆայլի տեսքով ներբեռնել Gemini: Սա հնարավորություն է տալիս շարունակել զրույցը հենց այն կետից, որտեղ կանգ էր առել նախորդ չատբոտի հետ: Ներմուծված տվյալները կարելի է կառավարել կամ հեռացնել Gemini-ի կարգավորումների բաժնից, իսկ նախկինում գոյություն ունեցող «Նախկին չատեր» բաժինն այսուհետ կոչվելու է «Հիշողություն»:
Նոր հնարավորությունները հասանելի են Gemini-ի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հաշիվների համար՝ բացառապես համակարգչային տարբերակում: Գործառույթից չեն կարող օգտվել բիզնես և կորպորատիվ հաշիվների տերերը, ինչպես նաև հարթակի անչափահաս օգտատերերը:












