Microchip Technology-ն Հայաստանում իր 4-րդ գրասենյակն է բացել

Վերջին լուրերը
Microchip Technology-ն Հայաստանում իր 4-րդ գրասենյակն է բացել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մարտի 3-ին կայացել է միկրոէլեկտրոնիկա նախագծող և մշակող Microchip Technology ընկերության հայաստանյան՝ թվով չորրորդ գրասենյակի բացման արարողությունը։  

Պաշտոնական արարողությանը հաջորդել է փակ քննարկում, որի ընթացքում ներկայացվել է Microchip Technology-ի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև ընկերության առաջիկա ծրագրերն ու ռազմավարական տեսլականը։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները և ձեռք բերվել պայմանավորվածություն՝ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ շարունակական քննարկումներ ունենալու վերաբերյալ։ Քննարկվել է նաև Հայաստանում արտադրություն սկսելու հնարավորությունը։ 

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, պետական կառույցների և համայնքային առաջնորդներ, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի առանցքային ներկայացուցիչներ։  

«Microchip Technology-ի ընդլայնված ներկայացվածությունը Հայաստանի մարզերում առանցքային նշանակություն ունի պետական քաղաքականության տեսանկյունից։ Այս մոտեցումը ռազմավարական կարևորություն ունի, և ապագայում անհրաժեշտ է ներդնել լրացուցիչ գործիքներ՝ խթանելու վերազգային ընկերությունների գործունեությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլև ՀՀ մարզերում»,- ընդգծել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Microchip Technology ընկերությունը Հայաստանում գործունեությունը սկսել է 2023 թվականից՝ համագործակցելով Instigate ընկերությունների խմբի հետ, ձեռք բերելով հայկական «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերությունը։ Միկրոչիպերի արտադրությամբ զբաղվող և մոտ 50 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիա ունեցող ամերիկյան Microchip Technology ընկերությունը հիմնադրվել է 1989-ին։ Այն միկրոկոնտրոլերների, խառը ազդանշանային սխեմաների, անալոգային կիսահաղորդիչների և ֆլեշ IP լուծումների առաջատար մատակարար է։ Ընկերության կենտրոնական գրասենյակը տեղակայված է ԱՄՆ Արիզոնա նահանգի Չանդլեր քաղաքում։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները