10 կարևոր կետ ՀՀ տեխնոլոգիական ոլորտի մասին՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի ասուլիսից

Վերջին լուրերը
10 կարևոր կետ ՀՀ տեխնոլոգիական ոլորտի մասին՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի ասուլիսից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2023թ. վերջին աշխատանքային օրը Բարձր Տեխնոլոգիաների Արդյունաբերության նախարար նշանակված Մխիթար Հայրապետյանը ապրիլի 15-ին ամփոփեց իր գործունեության 100 օրը: How2B-ն առանձնացրել է կարևոր կետ նախարարի ասուլիսից։

1․ 46 պայմանագիր է կնքվել ՊՆ-ի և Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպությունների միջև 

Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպությունները Պաշտպանության նախարարության հետ կնքել են 46 պայմանագիր և ստացել են 122 մլրդ դրամի (308 մլն դոլար) պատվեր՝ 3 տարվա համար։ Ակնկալվում է 2024 թվականի ավարտին  գումարը հասցնել 191 մլրդ դրամի (ավելի քան 482 մլն դոլար)։

ՊՆ-ն պատվերներ է կատարել 25 կազմակերպությունների։  Ակնկալվում է մինչև տարեվերջ այս թիվը կհասցնել 29-ի: 

2․ Նախատեսվում է Սիլիկոնյան հովտում ունենալ տեխնոլոգիական կցորդի գրասենյակ։

Սա հնարավորություն կտա ՀՀ-ին կիրառել գլոբալ տեխնոլոգիական ռեսուրսներ, խրախուսել միջազգային համագործակցություններ, արագացնել կենսունակ և նորարարական տեխնոլոգիական կենտրոնների զարգացումը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը դիրքավորել որպես համաշխարհային խաղացող։

3․ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ և մասնավոր հատված համագործակցություն» ծրագրում կատարվել են  փոփոխություններ։

Այս տարի ծրագիրն իրականացվելու է հետևյալ ուղղություններով․

  • Մասսայական ուսուցում  նախատեսվում է տեխնոլոգիական ոլորտի բազային գիտելիքներ մատուցել ՀՀ 3՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում՝ շուրջ 300 մասնակիցների համար։ Դրամաշնորհային մրցութն արդեն իսկ հայտարարվել է։ 
  • Կարողությունների զարգացման ուղղություն –  դրամաշնորհներ կհատկացվեն ՏՏ և ինժեներական ոլորտի կազմակերպություններին՝  նոր աշխատողների ներգրավման և աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։ 
  • Ինժեներական քաղաքի ծրագրի աջակցում – նախատեսվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորման դադարեցման կամ ծրագրի ավարտի դեպքում պետական բյուջեի միջոցներով «Ինժեներական քաղաք» ծրագիրը ավարտին հասցնել։ Չնայած թղթին վերջնական որոշումը հանձնված չէ, սակայն, ներկայումս շինարարական աշխատանքները շարունակվում են։ 

Ծրագրի  կապալառու ընկերությունն իրանական ընկերություն է, և դրա ապագայի հետ կապված նախարարը հանդիպումներ է ունեցել Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ և խնդրել իրանցի գործընկերներին հնարավորինս աջակցել ծրագրին, որպեսզի սեղմ ժամկետներում շինարարական  աշխատանքներն ավարտվեն։

4․ Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծման ծրագիր

Ծրագրի շրջանակներում շինարարական և ինժեներական աշխատանքեր են իրականացվել։ Գերահամակարգչի ամբողջական տեղադրման ու միացման աշխատանքները պլանավորված է ավարտել ապրիլի վերջին։ Համակարգիչը ևս լինելու է Ինժեներական քաղաքի տարածքում։

5․ ՏՏ ոլորտի խթանմանը նպաստող նոր օրենսդրության մշակման աշխատաքներ են իրականցվում

Չի բացառվում, որ նոր օրենքը վերաբերի ոչ միայն ՏՏ-ին, այլև կներառի ավելի լայն սպեկտորի՝ բարձր տեխնոլոգիաների: Նախաձեռնվել և առաջարկվել է խորհրդարանական լսումներ անցկացնել՝ նոր օրենքի մասով։

«ՀՀ-ում, որպես այդպիսին, առանձին ոլորտային օրենսդրություն գոյություն չունի, և մենք ձեռնարկել ենք նոր մայր օրենքի աշխատանքներ՝ ակնկալելով պետության պատրաստակամությունը՝ դրան աջակցելու հարցում», – իր խոսքում նշել է նախարարը։

6․ Հարկային արտոնություն

Հարկային արտոնություն ստանալու նպատակով հունվարի 3-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում նախարարությանը դիմել է 66 կազմակերպություն, որոնց հետ տարվել են հայտերի ճշգրտման և սխալների ուղղման աշխատանքներ։

Կարդացե՛ք նաև՝

7․ Տիեզերական ոլորտում կատարված աշխատանքներ

  • 2024 թվականի հունվարին ՀՀ-ում ստեղծվել է Գեոկոսմոս ՓԲԸ-ի արբանյակային տվյալների ընդունիչ կայանը՝ Մերգելյան ինստիտուտում։
  • 2024 թվականի մարտի 27-ին ՀՀ երկու արբանյակները վերջապես գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբեյկտների գրանցամատյանում։ 
  • Սկսվել է «Արմսաթ1»-ից ստացված տվյալների կիրառությունը՝ 200․000-ից ավելի մասշտաբի քարտեզների թարմացման, մշտադիտարկումների և այլ ուսումնասիրությունների շրջանակում։
  • Քայլեր են ձեռնարկել այս արբանյակի կարողությունները ՀՀ-ի ոլորտային գիտական հետազոտություններին ծառայեցնելու ուղղությամբ, մասնավորապես, հանդիպումներ են իրականացվել  ԵՊՀ-ում՝ իժիներական քաղաքում տեղակայվելիք գերհամակարգիչների ծրագրերի պատասխանատուների հետ, քննարկվել է «Արմսաթ1»-ի տիեզերանկարներով հետազոտություններ իրականացնելու հարցը և հնարավոր հետազոտությունների շրջանակը։

8․ Աշխատանքներ թվայնացման մասով ծրագրերի համար

  • Այս ուղղությամբ իրականցվող ծրագրերի համար պետ․ բյուջեից  կոնսոլիդացվել է 10 միլիարդ ՀՀ դրամ՝ բացառապես թվայնացման համար։
  • Թվայնացման շրջանակներում շրջանառվել է կիբերանվտանգության մասին օրենքի նախագիծը, որի նպատակն է ՀՀ-ում կենսական նշանակություն ունեցող ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերում և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբերանվտանգ միջավայրի ստեղծումը։ Նախագծի ընդունմամբ իրավական հիմք է ստեղծվում կիբերանվտանգության մարտահրավերների՝ կիբեր միջադեպերին արձագանքելու, կիբեր անվտանգության ապահովման ուժեղացման, կիբեր վարժանքների իրականացման , հասարակության լայն շրջանակների իրազեկման և կիբերգրագիտության մակարդակի բարձրացման համար։

9․ Ամպային լուծումներ՝ ավանդական սերվերների փոխարեն

Մեկնարկել են ամպային առաջին, նույն ինքը «Քլաուդ ֆըրսթ» քաղաքականության մշակման ներդրման և դրա իրավական հիմքերի ստեղծման աշխատանքները։

Նախարարությունը միջազգային գործընկերների հետ, ինչպիսին է  Amazon Web Services-ը, քննարկում է նաև ամպային լուծումների հնարավորությունը։ 

Մշակվել և շրջանառվել է տեղեկատվության հրապարակային  մասը ամպային տիրույթում տեղադրելու և ամպային քաղաքականության մշակման և ներդրման կառավարության որոշման նախագիծը։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է խրախուսել տարբեր գերատեսչությունների կիրառել ամպային լուծումներ`ավանդական սերվերների փոխարեն՝ տեղեկատվական համակարգերի տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով։ 

Անցումը ամպային ծառայության հնարավորություն կտա հրաժարվել ավանդական և մեծածավալ ռեսուրսներ պահանջող սերվերային տնտեսություններից, ինչը կնպաստի ՀՀ տեխնոլոգիական ենթակառուցվածքի արդիականացմանը և առաջխաղացմանը։

10․ Մտքեր կան հայկական վիրտուալ արհեստական բանականության ինստիտուտ ստեղծելու մասին։

Այն առայժմ գաղափարի մակարդակում է, և հավելյալ տեղեկատվություն Մխիթար Հայրապետյանը չի տրամադրել:

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները