Հայաստանում կստեղծվի «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն»

Վերջին լուրերը
Հայաստանում կստեղծվի «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն»
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ կստեղծվի, համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2024թ․ մարտի 14-ի նիստում։

Կենտրոնը, որը գործելու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կից, իրականացնելու է ՀՀ պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգությանն ուղղված նոր՝ առավել հուսալի և պաշտպանված ծրագրային, ծրագրաապարատային լուծումների մշակումը։ Այն նաև կազմակերպելու է դասընթացներ՝ ուղղված համապատասխան մասնագետների որակավորման բարձրացմանը։

- Advertisement -
Հայաստանում կստեղծվի «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն»

Արդյունքում, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման զարգացման տեմպերին զուգահեռ պետական մարմինների կողմից կկիրառվեն պաշտպանության ավելի հուսալի կառավարման համակարգեր, իսկ տեղեկատվության փոխանակման գործընթացի անվտանգությունը կլինի առավել բարձր:

ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի նախնական հաշվարկները 2024թ. 10 ամիսների համար կազմել են 1 մլրդ 343 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ–ն և ձեռք բերվող կապիտալ սարքավորումների արժեքը, իսկ 2025թ. և յուրաքանչյուր տարվա համար` շուրջ 1 մլրդ 014 մլն դրամ:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները