ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024 թվականին «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ:
«Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ է:
Դրամաշնորհի բյուջեն նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:
Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչև 2024թ. մայիսի 10-ը՝ ժամը 16:00, այս հղումով:
Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են այստեղ:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։