Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թվականի մարտի տվյալները

Վերջին լուրերը
Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թվականի մարտի տվյալները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ֆոնդային բորսան շարունակում է դինամիկ կերպով զարգանալ, տեղեկանում ենք Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) կողմից հրապարակված վերլուծությունից։

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա

Նախորդ տարիների մարտ ամսվա համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները 2024-ի մարտին պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 128%-ով և կազմել է ավելի քան 511 մլրդ դրամ։ 

Ֆոնդային բորսայում կորպորատիվ պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է ավելի քան 9,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 309%։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 449 գործարք՝ նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 80%։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 113։

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թվականի մարտի տվյալները

Բաժնետոմսերի բորսայական շուկա

Բաժնետոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 127 մլն դրամ, իսկ շուկայի ծավալը՝ ավելի քան 336 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 20,6%-ով։ Բաժնետոմսերով կնքված գործարքների քնակը 178-ն է։

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թվականի մարտի տվյալները

Պետական պարտատոմսերի բորսայական շուկա

Մարտին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 50,5 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 12,82%-ով:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը մարտ ամսին կազմել է ավելի քան 24,8 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1046%-ով։ Առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է առևտրի 89 գործարք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 170%-ով:

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թվականի մարտի տվյալները

ՌԵՊՈ գործարքներ

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4,5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 176%-ով: Մարտին կնքված ռեպո գործարքների քանակը եղել է 34-ը։

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թվականի մարտի տվյալները

Կարդացեք նաև՝

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները