Աշխարհի միլիարդատերերը ռեկորդային արդյունքներ են գրանցել 2024-ին․ Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցանկը

Վերջին լուրերը
Աշխարհի միլիարդատերերը ռեկորդային արդյունքներ են գրանցել 2024-ին․ Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցանկը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Forbes-ը հրապարակել է 2024 թվականի ամենահարուստ մարդկանց ցանկը։ Աշխարհի միլիարդատերերի ցանկում ներառվել են 2 781 միլիարդատեր ամբողջ աշխարհից՝ 141-ով ավելի, քան 2023-ին և 26-ով ավելի, քան նախորդ ռեկորդը՝ սահմանված 2021-ին: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը հասնում է 14,2 տրիլիոն դոլարի, ինչը 2 տրիլիոն դոլարով ավելի է, քան նախորդ տարում և գերազանցում է 2021-ի ռեկորդը 1,1 տրիլիոն դոլարով:

Աշխարհի միլիարդատերերի ցանկում առաջատարը երկրորդ տարին անընդմեջ Բեռնար Առնոն է, ում կարողությունը գնահատվում է 233 միլիարդ դոլար, ինչը 22 միլիարդ դոլարով ավելի է, քան 2023 թվականին՝ շնորհիվ իր LVMH (Moët Hennessy — Louis Vuitton) կոնգլոմերատի ևս մեկ ռեկորդային տարվա, կոնգլոմերատը ներառում է այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Louis Vuitton-ը, Tiffany & Co.-ն և Sephora-ն: Բեռնար Առնոն 38 միլիարդ դոլարով ավելի հարուստ է, քան աշխարհի թիվ 2-րդ Իլոն Մասկը, որի կարողությունը գնահատվում է 195 միլիարդ դոլար: Նրանից անմիջապես հետո՝ 3-րդ տեղում, Amazon-ի Ջեֆ Բեզոսն է, որի կարողությունը գնահատվում է 194 միլիարդ դոլար: Forbes-ն այս տարվա վարկանիշի համար օգտագործել է 2024 թվականի մարտի 8-ի բաժնետոմսերի գները և փոխարժեքները:

Աշխարհի միլիարդատերերը ռեկորդային արդյունքներ են գրանցել 2024-ին․ Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցանկը
- Advertisement -
Աշխարհի միլիարդատերերը ռեկորդային արդյունքներ են գրանցել 2024-ին․ Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցանկը

Աշխարհի միլիարդատերերի երկու երրորդը նախորդ տարվա համեմատ ավելացրել է իր կարողությունը, սակայն ոչ ոք չի շահել ավելի շատ, քան Մարկ Ցուկերբերգը, որը մեկ տարում 116,2 միլիարդ դոլարի աճ է գրանցել՝ շնորհիվ Meta-ի բաժնետոմսերի գրեթե եռապատկման՝ ծախսերի կրճատման և արհեստական բանականության և Մետավերսի վրա մեծ խաղադրույքների ֆոնին: Ցուկերբերգը 4-րդն է Forbes-ի 2024 թվականի վարկանիշում, նրա կարողությունը գնահատվում է 177 միլիարդ դոլար, որը նրա երբևէ գրանցած ամենաբարձր արժեքն է: Լավագույն հնգյակը եզրափակում է Oracle-ի Լարի Էլիսոնը, որի կարողությունը գնահատվում է 141 միլիարդ դոլար:

Արհեստական բանականության ոսկու տենդը շարունակվում է՝ նպաստելով ոլորտում գործող տասնյակից ավելի նորեկների, այդ թվում՝ Super Micro Computer-ի Չարլզ Լիանգին (մոտ 6,1 միլիարդ դոլար արժողությամբ) և նրա կնոջը՝ Սառա Լյուին (1,5 միլիարդ դոլար), Nvidia-ի խորհրդի երկարամյա անդամ Հարվի Ջոնսին (1 միլիարդ դոլար): OpenAI-ի Սեմ Ալթմանը նույնպես այժմ միլիարդատերերի ցանկում է՝ շնորհիվ Stripe-ում, Reddit-ում և միջուկային միաձուլման ստարտափի Helion-ում ներդրումների: AI-ի մոլեգնած պահանջարկը նաև ավելացրել է տեխնոլոգիական ոլորտի բաժնետոմսերի արժեքները՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում համաշխարհային տեխնոլոգիական միլիարդատերերի միացյալ հարստությունը ավելացնելով մոտ 750 միլիարդ դոլարով՝ հասցնելով այն մինչև 2,6 տրիլիոն դոլար, որն ավելին է, քան ցանկացած այլ արդյունաբերությանը:

Ամենահարուստ մարդկանց ցանկում 9 հայ միլիարդատեր կա

Ռուբեն Վարդանյանը պահպանել է իր դիրքը աշխարհի միլիարդատերերի ցանկում, և հանդիսանում է ցուցակի միակ ներկայացուցիչը Հայաստանից։ Նրա կարողությունը նվազել է 0,1 մլրդ դոլարով և կազմել 1,1 մլրդ դոլար, նա ցուցակի 2 545-րդ հորիզոնականում է։

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան)  ընդհանուր Աշխարհի միլիարդատերերի ցանկի 991-րդ հորիզոնականում է՝ 3,3 մլրդ դոլար կարողությամբ, 2023թ.-ի համեմատ կարողությունը նվազել է 0,1 մլրդ դոլարով։ 

Էդուարդո Էռնեկյանը 2023թ. համեմատ գրանցելով կարողության աճ՝ 1,1 մլրդ դոլարով, ցուցակի 1 104-րդ հորիզոնականն է զբաղեցրել՝  3 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ։

1 143-րդ հորիզոնականը կիսում են Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ում կարողությունը գնահատվել է 2,9 մլրդ դոլար, և Yota հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանը՝ 2,9 մլրդ դոլար կարողությամբ։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը գնահատվել է 2,1 մլրդ դոլար, Նա ցուցակի 1 545-րդ հորիզոնականում է։

Քիմ Քարդաշյանի կարողությունը, աճելով 0,5 մլրդ դոլարով, կազմել 1,7 մլրդ դոլար։ Նա ցուցակի 1 851-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

Fix Price խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանի կարողությունը գնահատվել է 1,6 մլրդ դոլար՝ 1 945-րդ հորիզոնական։ 

Նուբար Աֆեյանի կարողությունը գնահատվել է 1,4 մլրդ դոլար, զբաղեցնելով 2 152-րդ հորիզոնականը ցանկում։ 2023թ. համեմատ Աֆեյանի կարողությունը նվազել է 0,4 մլրդ դոլարով։

Ամենաերիտասարդ հայ միլիարդատերը Աշխարհի միլիարդատերերի ցանկում 43-ամյա Քիմ Քարդաշյանն է, ամենատարեցը՝ Էդուարդո Էռնեկյանը՝ 91 տարեկան։

Կարդացեք նաև՝

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները