Ինչպես հայտնի է դարձել Reuters-ին, մի շարք խոշոր տեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում՝ Intel-ը, Google-ը, Arm-ը, Qualcomm-ը, Samsung-ը և այլ ընկերություններ, ստեղծել են The Unified Acceleration Foundation (UXL) անվանումով խումբ։ Ընկերությունները միավորվել են՝ ստեղծելու բաց կոդով ծրագրակազմ, որը թույլ կտա արհեստական ինտելեկտի (AI) լուծումներ մշակողներին կախված չլինել Nvidia-ի սեփական տեխնոլոգիայի հետ:
Ներկայումս աշխարհում ավելի քան 4 միլիոն ծրագրավորողներ օգտագործում են Nvidia CUDA ծրագրային հարթակն արհեստական ինտելեկտի հավելվածներ և այլ ծրագրեր ստեղծելու համար։ UXL-ը հանդիսանում է ընկերությունների աճող համայնքի մի մասը, որոնք մարտահրավեր են նետում Nvidia-ի գերակայությանը AI-ում: «Այն, ինչ մենք իրականում անում ենք, դա ծրագրավորողներին ցույց տալն է, թե ինչպես հեռանալ Nvidia հարթակից», – Reuters-ին ասել է Qualcomm-ի AI և մեքենայական ուսուցման ղեկավար Վինեշ Սուկումարը:
Նախագիծն այժմ ներառում է բաց OneAPI ստանդարտը, որը մշակվել է Intel-ի կողմից, որպեսզի վերացնի հատուկ ծրագրավորման լեզուների, տվյալների բազաների և այլ գործիքների կարիքը, բոլոր պահանջները, որոնք ստիպում են մշակողներին օգտագործել հատուկ ճարտարապետություն, ինչպիսին է Nvidia-ի CUDA հարթակը: Թիմի ղեկավարների խոսքով՝ բաց կոդով նախագիծը նպատակ ունի ապահովելու, որ գեներացված համակարգչային կոդը կաշխատի ցանկացած հաշվողական մեքենայի վրա՝ անկախ նրանից, թե ինչ չիպ և սարքավորում է այն օգտագործում։
Google-ը, որպես UXL-ի հիմնադիր անդամ, օգնում է ձևավորել նախագծի տեխնիկական ուղղությունը: Պլանավորվում է, որ տեխնիկական բնութագրերը կհաստատվեն 2024 թվականի առաջին կիսամյակում, իսկ մինչև տարեվերջ նախագծի տեխնիկական մանրամասները պետք է հասնեն «հասուն» վիճակի։
Բացի մասնակիցներից, UXL-ը նախատեսում է ներգրավել ամպային հաշվողական պրովայդերներին, այդ թվում՝ Amazon-ին և Microsoft Azure-ին, ինչպես նաև չիպեր արտադրողներին: Ըստ խմբի ղեկավարների՝ անցյալ սեպտեմբերի մեկնարկից ի վեր UXL-ն արդեն սկսել է ստանալ տեխնիկական տեղեկատվություն իր անդամներից և երրորդ կողմի ընկերություններից, որոնք հետաքրքրված են բաց կոդով տեխնոլոգիայի կիրառմամբ:
Կարդացե՛ք նաև.
NVIDIA-ն ներկայացրել է աշխարհի ամենահզոր չիպը՝ Blackwell B200-ը, որը նախատեսված է AI համար
NVIDIA-ն բացարձակ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ընդամենը մեկ օրում թանկանալով $230 մլրդ-ով
NVIDIA-ն առաջ է անցել Amazon-ից և Alphabet-ից՝ ապահովելով 1,83 տրիլիոն դոլարի կապիտալիզացիա
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: