NVIDIA-ն առաջ է անցել Amazon-ից և Alphabet-ից՝ ապահովելով 1,83 տրիլիոն դոլարի կապիտալիզացիա

Վերջին լուրերը
NVIDIA-ն առաջ է անցել Amazon-ից և Alphabet-ից՝ ապահովելով 1,83 տրիլիոն դոլարի կապիտալիզացիա
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

NVIDIA-ն թողարկված և շրջանառության մեջ գտնվող արժեթղթերի ընդհանուր արժեքով առաջ է անցել Amazon-ից և Alphabet-ից։ Bloomberg-ը հաղորդում է, որ NVIDIA-ի` շրջանառության մեջ գտնվող արժեթղթերի ընդհանուր արժեքը հասել է 1,83 տրիլիոն ԱՄՆ դոլարի՝ մի փոքր գերազանցելով նաև Google-ին (1,82 տրիլիոն ԱՄՆ դոլար)։ Արհեստական բանականության բումի շնորհիվ NVIDIA-ն դարձել է աշխարհում 4-րդ ամենաբարձր արժեք ունեցող կազմակերպությունը։ Նրան նախորդում են միայն Microsoft-ը (3,04 տրիլիոն ԱՄՆ դոլար), Apple-ը (2,84 տրիլիոն ԱՄՆ դոլար) և Saudi Aramco-ն (7,72 տրիլիոն ԱՄՆ դոլար)։

NVIDIA-ն ներկայումս զբաղվում է H100 «Hopper» «արհեստական բանականությունն արագացնող» չիպերի արտադրությամբ, որոնք ապահովում են ծրագրավորման լեզվական մեծ մոդելների (LLM) գործունեությունը, ինչպիսիք են OpenAI-ի ChatGPT-ն և այլ ԱԲ պրոեկտներ Microsoft-ի, Meta-ի և Amazon-ի կողմից։

- Advertisement -
NVIDIA-ն առաջ է անցել Amazon-ից և Alphabet-ից՝ ապահովելով 1,83 տրիլիոն դոլարի կապիտալիզացիա

Աշխարհի խոշոր տեխնոլոգիական կազմակերպությունները ներկայումս փորձում են ստեղծել իրենց սեփական չիպերը, սակայն, Bloomberg-ի դիտարկմամբ, դրանք հենց այն կազմակերպություններն են, որոնք համարվում են NVIDIA-ի խոշոր գնորդները։ Ավելի վաղ, Reuters-ը նշել էր, որ NVIDIA-ն իրականացրել է շուրջ 30 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում՝ օգնելով այլ կազմակերպություններին ստեղծել իր արտադրած չիպերից՝ ապահովագրելով իրեն և ստեղծելով հնարավորություն հաջողելու դեպքում ձեռք բերելու այդ չիպերի շնորհիվ ստացված եկամուտների մի մասը։

Այս ամենի ֆոնին NVIDIA-ի գլխավոր մրցակիցները` Intel-ը և AMD-ն, շարունակում են զարգացնել իրենց չիպերը, որոնք հետագայում կկարողանան մրցել ավելի հզոր H200 չիպերի հետ։

Հետաքրքիր է՝ նման զարգացումների պարագայում ո՞ր կազմակերպության արժեթղթերի ձեռքբերումը կապահովի ամենաբարձր եկամուտներն ապագայում։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ֆինանսաբանկային ամենահետաքրքիր նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները