ՀՀ կառավարությունն ընդունել է Viva-MTS-ի 20% բաժնեմասերի նվիրատվությունը

Վերջին լուրերը
ՀՀ կառավարությունն ընդունել է Viva-MTS-ի 20% բաժնեմասերի նվիրատվությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ կառավարությունը փետրվարի 29-ին կայացած կառավարության նիստում հավանություն տվեց՝ ընդունելու «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Viva-MTS) կողմից՝ 110 000 բաժնետոմսերի (20% բաժնեմաս) նվիրատվությունը։

Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կվերապահվի ՀՀ վարչապետի աշխատակազմին։

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նաև հյատնեց, որ ներկայումս մշակվում է ընկերություններում պետական մասնակցության վերաբերյալ հայեցակարգային փաստաթուղթ (Concept Document), որով պետք է սահմանվի, թե որոնք են լինելու այն ընկերությունները, որոնց բաժնեմասերում պետական մասնակցությունը պարտադիր կլինի։ Հայեցակարգային փաստաթուղթն առաջիկայում կներկայացվի քննարկման։

Հիշեցնենք, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի փետրվարի 16-ին կայացված ընդհանուր ժողովի նիստում, կազմակերպության 550.000 հատ բաժնետոմսերի 100% բաժնետեր համարվող «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը, ցանկություն էր հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի 20%-ին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը։ 

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները