Standard and Poor’s-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկանիշերը՝ կայուն հեռանկարով

Վերջին լուրերը
Standard and Poor’s-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկանիշերը՝ կայուն հեռանկարով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» երկարաժամկետ և կարճաժամկետ արտարժույթով և տեղական արժույթով սուվերեն վարկունակության վարկանիշները։ Երկարաժամկետ վարկանիշերի հեռանկարը գնահատվում է կայուն։

Կանխատեսվում է, որ կնվազի Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճի տեմպը, մինչև 6,2%՝ 2023-ի 8,7%-ի փոխարեն։ Այս դանդաղումը հիմնականում պայմանավորում են արտաքին խոշոր առևտրային գործընկերների կողմից պահանջարկի նվազմամբ և ռուսական միգրանտների և կապիտալի ներհոսքի նվազմամբ: S&P Global Ratings-ի դիտարկմամբ, ներքին սպառումը կնպաստի ՀՆԱ աճին՝ ի հաշիվ զբոսաշրջության ոլորտի, աշխատավարձի աճի և կառավարության հարկաբյուջետային խթանման հաշվին: Նրանք նաև ակնկալում են, որ ներդրումները նույնպես կնպաստեն ՀՆԱ-ի աճին՝ պայմանավորված պետական կապիտալ ծախսերի և շինարարական գործունեության ավելացմամբ, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից միգրանտների և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտության արդյունքում ՀՀ տեղափոխված փախստականներին վերաբնակեցնելուն: Ակնկալվում է նաև բացասակն ազդեցություն ՀՆԱ աճի վրա՝ պայմանավորված զուտ արտահանման նվազեցումով՝ հիմնական առևտրային գործընկերների պահանջարկի թուլացման հետևանքով, հատկապես ԱՊՀ երկրներից, ինչպիսին է՝ Ռուսաստանը:

- Advertisement -
Standard and Poor’s-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկանիշերը՝ կայուն հեռանկարով

S&P Global Ratings-ի կանխատեսմամբ կավելանա նաև Հայաստանի բյուջեի դեֆիցիտը և կկազմի 2024-ի համախառն ներքին արդյունքի 4,3%-ը (2023-ին այն ՀՆԱ-ի 2,2%-ն է կազմել)։ Դեֆիցիտի աճը բացատրվում է փախստականների կարիքների բավարարմանն ուղղված ծախսերի և պաշտպանական ծախսերի աճով։ Նրանց կանխատեսմամբ, ընթացիկ հաշվի դեֆիցիտը կֆինանսավորվի կառավարության արտաքին փոխառությունների և զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի համակցությամբ։ 

Ենթադրվում է, որ կավելանա նաև կառավարության զուտ պարտքը և մինչև 2027 կկազմի ՀՆԱ-ի 44%-ը, 2023-ի 40%-ի փոխարեն։ 

2023 թվականի օգոստոս ամսվա գագաթնակետին հասնելուց հետո ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին պահուստները աստիճանաբար նվազել են՝ կապված կառավարության արտաքին պարտքի մարումների հետ։ Արտաքին պահուստները 2024 թվականի հունվարին կազմել են 3,6 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 3%-ով։ Արտարժութային պահուստները հասել էին 4,2 միլիարդ դոլարի գագաթնակետին 2023 թվականի օգոստոսին, հիմնականում ԿԲ-ի կողմից արտարժույթի զուտ գնումների շնորհիվ՝ արտարժույթի ավելցուկային ներհոսքերը կլանելու համար: Այս ներհոսքերը հիմնականում պայմանավորված են եղել զբոսաշրջիկների ժամանումների և տրանսֆերտների ավելացմամբ: Այնուամենայնիվ, պահուստները մինչև 2024 նվազել են արտաքին պարտքի զգալի մարումներից հետո, ներառյալ կառավարության կողմից 186,8 միլիոն դոլար արժողությամբ եվրոպարտատոմսերի հետգնումը 2023 թվականի երկրորդ կիսամյակում: Առաջիկա երեք տարիների ընթացքում ակնկալվում է, որ պահուստները կմնան ընդհանուր առմամբ կայուն:

S&P Global Ratings-ի գնահատմամբ միջին գնաճը կվերադառնա ԿԲ-ի 4% նպատակային ցուցանիշին 2025 թվականին: 

Standard and Poor’s-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկանիշերը՝ կայուն հեռանկարով

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները