Հայկական Cloudchipr ստարտափը, որն ամպային ծախսերի կառավարման և վերլուծական հարթակ է, անցել է Y Combinator աքսելերատոր։
«Cloudchipr-ը AWS որակավորված SaaS հարթակ է, որն ապահովում է հզոր գործիքների փաթեթ՝ ծախսերին հետևելու, ռեսուրսների կառավարման և ավտոմատացման համար: Այն պարզեցնում է ամպային գործառնությունները, օպտիմալացնում DevOps աշխատանքային հոսքերը՝ միաժամանակ տալով ֆինանսական տեսանելիություն, կանխատեսելիություն և վերահսկողություն»,- ասվում է YC-ի հոդվածում։
Ընկերության գործունեության այլ հետաքրքիր մանրամասները YC կայքում ներկայացրել են ստարտափի համահիմնադիրներ Աշոտն ու Սուրենը։
Y Combinator-ը համարվում է ստարտափների համար ամենահեղինակավոր աքսելերատորներից մեկն աշխարհում։ Այն գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոքր ընկերությունների համար բիզնես ինկուբատորի ձևաչափով։ Հիմնադրվել է 2005 թվականի մարտին՝ մի խումբ ներդրողների կողմից՝ Փոլ Գրեհեմի գլխավորությամբ։
Ինչպես արդեն հայտնել էինք ավելի վաղ, Cloudchipr-ը ներդրում է ստացել SmartGateVC-ից։