Cloudchipr-ը ներդրում է ստացել SmartGateVC-ից

Վերջին լուրերը
Cloudchipr-ը ներդրում է ստացել SmartGateVC-ից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

SmartGateVC-ն հայտարարել էր, որ նախատեսում է նախասաղմնային փուլի ներդրում կատարել Cloudchipr հարթակում: Այն ամպային ծախսերի կառավարման եւ վերլուծական հարթակ է, որը նախատեսված է բազմաբնույթ ամպային հաշիվների համար:

Հարթակն ապահովում է ամբողջ ամպային գործունեության տեսանելիություն և հայտնաբերում է չօգտագործված ռեսուրսները՝ գործածելով նախապես սահմանված զտիչներ: Սա ինքնասպասարկման հարթակ է, որը նախատեսված է ոչ SRE մասնագետներ համար (հիմնադիրներ, օպերատորներ եւ ծրագրավորողներ), ինչը թույլ է տալիս կարճ ժամանակում արագ գնահատել եւ հաճախորդների համար առաջարկել մրցունակ, թափանցիկ ու հարմար գնային մոդել:

- Advertisement -
Cloudchipr-ը ներդրում է ստացել SmartGateVC-ից

Cloudchipr-ը սկսել է եկամուտ բերել իր բետա թողարկումից մեկ շաբաթ անց, եւ ավելի քան 15 ընկերություն արդեն օգտագործում է այն: Բացի ծախսերը խնայելուց, Cloudchipr-ը նաև շրջակա միջավայրի համար բարենպաստ հարթակ է, որն օգնում է խնայել էներգիան եւ նվազեցնել ամպային ածխածնի արտանետումները: Ծախսերի խնայողությունը, էներգիան եւ էկոլոգիան մեր օրերում առաջնային են, եւ հենց այստեղ է Cloudchipr-ն օգտակար:

Ընկերության գործունեության այլ հետաքրքիր մանրամասները ներկայացված են տեսանյութում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները