Որքան մեծ փոփոխությունների են ենթարկվում աշխատանքային հարաբերությունները, այնքան բարդ է դառնում թեկնածուների՝ այդ հարաբերություններ մուտք գործելու գործընթացը: How2B-ն HR մասնագետ Անահիտ Ալեքսանյանի հետ մեկնարկում է «աշխատող-գործատու» հարաբերությունները բացահայտող ամենշաբաթյա շարք: Այս անգամ նա պատմելու է որակյալ ինքնակենսագրական ստեղծելու անհրաժեշտության և գաղտնիքների մասին:
«Ուղարկե՛ք Ձեր CV-ն [email protected] էլ․ հասցեին․․․»
Հազարավոր ինքնակենսագրականներ, անվերջ չֆիլտրված անձնական ինֆորմացիա, որը կարող է օգտագործվել հենց Ձեր դեմ։ Կարևոր է իմանալ գրագետ ինքնակենսագրական կազմելու կարգը և հասկանալ՝ որ ինֆորմացիայով արժե կիսվել մեր ապագա (կամ ոչ) գործատուի հետ։
Եվ այսպես, եկեք հասկանանք, թե ինչ նպատակի է ծառայում ինքնակենսագրականը, իսկ այնուհետև՝ ինչ ինֆորմացիա պետք է պարունակի այն։
Ֆինանսաբանկային ոլորտի ամենաակտիվ գործատուները Հայաստանում
Ի՞նչ է CV-ն և ինչու՞ է այն անհրաժեշտ
- Ինքնակենսագրականը պատմում է գործատուին թեկածուի փորձի, գիտելիքների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը, որը համապատասխանում է աշխատանքի կատարման պահանջներին։
- Ինքնակենսագրականը պետք է պարունակի հետադարձ կապի մի քանի միջոց։ Ցանկալի է՝ միջոցները լինեն հասանելի և պատկանեն հենց Ձեզ 😀 Օրինակ, միայն վերջերս չկարողացանք կապ հաստատել մեր աշխատանքի հայտարարությանը կատարելապես համապատասխան մի թեկնածուի հետ, ով պարզապես իր հեռախոսահամարի վերջին թիվը չէր գրել: Այլ հարթակներով ևս նրա հետ կապ հաստատելն անհնար էր: Բարեբախատաբար, սա «մի բուռ» Երևանն է, այստեղ դու տանն ես:
Ի՞նչ է ստացվում. ուշադի՛ր եղեք Ձեր հետադարձ կապի միջոցներին՝ խուսափելով հին, սխալ կամ ուրիշի հեռախոսահամարներ, իսկ որ ավելի վատ է՝ չգործող էլեկտրոնային հասցե տրամադրելուց:
Ինչպե՞ս կազմել ինքնակենսագրական։ 4 խորհուրդ HR-ից
Բացի դրանից՝ այն համարվում է Ձեր առաջին ծանոթությունը գործատուի հետ, այդ իսկ պատճառով ստորև կարող եք գտնել մի քանի բանալի կանոններ, որոնց հետևելը կօգնի Ձեզ հետաքրքություն առաջացնել գործատուի մոտ․
1․ Ունեցե՛ք անսխալ CV
Ինչպես արդեն նշեցի, այն համարվում է առաջին ծանոթությունը գործատուի հետ։ Ճիշտ CV-ն խոսում է Ձեր գրագիտության, ուշադիր լինելու մասին։ Դա միանշանակ կթողնի դրական տպավորություն գործատուի մոտ։ Հետևությունը մեկն է. մի՛ զլացեք և ստուգե՛ք Ձեր ինքնակենսագրությունը. այն էլ մի քանի անգամ:
2․ Մոռացե՛ք Ձեր 100-էջանոց CV-ների մասին
Ինքնակենսագրականը պետք է լինի մաքսիմալ ինֆորմատիվ և միևնույն ժամանակ չպարունակի ավելորդ տվյալներ: Այն պետք է չգերազանցի 1-1․5 էջը և պետք է լավագույնս բնութագրի Ձեզ և Ձեր ուժեղ կողմերը։
ՏՏ ամենապահանջված հմտություններն ու ամենաակտիվ գործատուները Հայաստանում
3․ Ունեցե՛ք մի քանի CV
Սա ևս կապված է նախորդ կետի հետ։ Կարճ, բայց բովանդակալից CV ունենալու համար կարող եք ստեղծել մի քանի CV, որոնք կհամապատասխանեն տվյալ հաստիքի առանձնահատկություններին և տվյալ կազմակերպության մշակութային առանձնահատկություններին։
Մի քանի CV ունենալը կօգնի Ձեզ ներկայացնել և շեշտը դնել Ձեր այն ունակությունների վրա, որոնք ավելի են կարևորվում այս կազմակերպությունում և երկրորդային են մեկ ուրիշում:
4. Մի՛ տրամադրեք անձնական ինֆորմացիա
Գործատուն պետք է չիմանա Ձեր ամուսնական կարգավիճակը, բնակության հասցեն, անձնագրի սերիան, ընտանիքում երեխաների քանակը և այլն։ Հո՛գ տարեք Ձեր իսկ ապահովության մասին և մի՛ կիսվեք անձնական ինֆորմացիայով։
Վերջում նշենք մի քանի հարթակ, որոնք կօգնենք ինքնակենսագրական պատրաստելու հեշտ ու միևնույն ժամանակ անչափ բարդ գործընթացում՝
1․ https://www.canva.com/
2. https://www.resume-now.com/
3. https://www.cvmaker.com/
4. https://zety.com/
Իսկ եթե ցանկանում եք բեռնել և միանգամից լրացնել ինքնակենսագրականը՝ կարող եք սեղմել ստորև՝ Word ձևաչափով այն ներբեռնելու համար:
Թող այս հոդվածը ևս մեկ անգամ պատճառ դառնա՝ թարմացնելու Ձեր CV-ն և պահելու pdf ֆորմատով։
«Մենք ստացանք Ձեր CV-ն: Շնորհակալություն մեր թիմին միանալու ցանկության համար»:
Կարդացե՛ք նաև՝
- Ի՞նչ փոփոխություններ է կրելու Ձեր աշխատավարձը 2023-ին. Աշխատավարձի հաշվիչ
- Ինչպե՞ս «լեզու գտնել» LinkedIn-ի հետ
- Հայաստանում հեռավար աշխատանքը կթույլատրվի օրենքով
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: