Ֆինանսաբանկային ոլորտի ամենաակտիվ գործատուները Հայաստանում

Վերջին լուրերը
Ֆինանսաբանկային ոլորտի ամենաակտիվ գործատուները Հայաստանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի համար 2022թ. առավել քան բեղմնավոր էր. բավական է միայն նշել, որ բանկերը եռապատկեցին իրենց շահույթը՝ նախորդ տարվա համեմատ: Դա իր ազդեցությունն ունեցավ նաև աշխատաշուկայի վրա, որտեղ ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներն ամենաակտիվ մասնակիցներից էին: Գործընթացին հավելյալ թափ հաղորդեց նաև Ֆասթ բանկի վերակազմավորումը վարկային կազմակերպությունից բանկի, որն էլ ամենաակտիվ գործատուն էր շուկայում:

Ֆինանսաբանկային ոլորտում աշխատաշուկայի գլխավոր միտումները 2022թ․-ին

How2B-ն ներկայացնում է ֆինանսաբանկային ոլորտում աշխատաշուկայի գլխավոր միտումները 2022թ՝ հիմնվելով staff.am-ի տարեկան զեկույցի տվյալների վրա: Գծապատկերում նաև տրված է նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատականը, ինչը հստակ ցույց է տալիս էական աճ նախորդ տարվա համեմատ ընկերությունների մեծամասնության մոտ:

Ֆինանսաբանկային ոլորտի ամենաակտիվ գործատուները Հայաստանում
Ֆինանսներ, բանկ, ապահովագրություն ոլորտի ամենաակտիվ գործատուները

Ամենապահանջված մասնագիտությունները ֆինանսաբանկային ոլորտում

- Advertisement -
Ֆինանսաբանկային ոլորտի ամենաակտիվ գործատուները Հայաստանում

Բնականաբար, ամենապահանջվածը շարունակում է մնալ ոլորտի հիմնական մասնագիտացումը՝ «բանկային և վարկային գործ» մասնագիտությունը, թեև ակտուալ են նաև  հաշվապահական, սպասարկման, ծրագրավորման և այլ օժանդակ ոլորտները:

Ֆինանսաբանկային ոլորտի ամենաակտիվ գործատուները Հայաստանում
Ամենապահանջված մասնագիտությունները ֆինանսաբանկային ոլորտում

Ամենապահանջված հմտությունները ֆինանսաբանկային ոլորտում

Ինչ վերաբերում է հմտություններին, ապա շարունակում է գերակա մնալ MS Office գրասենյակային փաթեթը, բայց հետաքրքիր է, որ հնգյակում տեղ է գտել նաև առանձին ավելի խորացված մակարդակով MS Excel ծրագրի իմացությունը։ Ֆինանսաբանկային ոլորտում մեծ է պահանջարկը ծրագրավորման և այլ ՏՏ մասնագիտություններում, այդ իսկ պատճառով թոփ հնգյակում ներառված է նաև ծրագրավորման տեխնոլոգիա։

Ֆինանսաբանկային ոլորտի ամենաակտիվ գործատուները Հայաստանում
Ամենապահանջված հմտությունները ֆինանսաբանկային ոլորտում

Միջին աշխատավարձը ֆինանսաբանկային ոլորտում

Ֆինանսական և ապահովագրական ոլորտի միջին աշխատավարձը 2022թ. ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով կազմել է 522.963 դրամ, որը երկրորդ ամենաբարձրն է ՏՏ ոլորտից հետո: Նախորդ տարի միջին աշխատավարձը ոլորտում 420.463 դրամ էր, այսինքն գրանցվել է վարձատրության մոտ 24% աճ:

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները