Ընդունվել է ՏՏ ոլորտի աջակցության նախագիծը

Վերջին լուրերը
Ընդունվել է ՏՏ ոլորտի աջակցության նախագիծը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը:

Համաձայն ՏՏ ոլորտի աջակցության այս նախագծի՝ ՏՏ ընկերություններին եկամտային հարկի վերադարձ է կատարվելու 2022 թվականի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Հիշեցնենք, որ նախագիծը հանրային քննարկման էր դրվել դեռևս սեպտեմբերի 12-ին, կապված էր դոլարի արժեզրկման և ՏՏ ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին և կոչված էր՝ մեղմացնելու ռիսկերը և պահպանելու ՀՀ մրցակցային դիրքը ՏՏ ոլորտում: Մանրամասները՝ այստեղ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

- Advertisement -
Ընդունվել է ՏՏ ոլորտի աջակցության նախագիծը
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները