WIDS Armenia 2023. Կկայանա «Կանայք տվյալագիտության մեջ» միջազգային ամենամյա միջոցառումը

Վերջին լուրերը
WIDS Armenia 2023. Կկայանա «Կանայք տվյալագիտության մեջ» միջազգային ամենամյա միջոցառումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչներ՝ Enterprise Incubator Foundation (EIF),  Gyumri Technology Center — GTC
Մեկնարկ՝
 հունիսի 28
Որտեղ՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Միջոցառման մասին․

- Advertisement -
WIDS Armenia 2023. Կկայանա «Կանայք տվյալագիտության մեջ» միջազգային ամենամյա միջոցառումը

«Կանայք տվյալագիտության մեջ» միջազգային ամենամյա միջոցառմումն այս տարի կանցկացվի «Ստեղծագործական ճանաչողություն» խորագրի ներքո:

Միջոցառումը հնարավորություն է տալու մասնակից կանանց ծանոթանալու արհեստական բանականության հնարավոր կիրառությանն ապագայի աշխատաշուկայում` կարևորելով այն աշխատանքային և ստեղծագործական գործընթացում:

Արհեստական բանականությունը մի նոր հեղափոխական իրականություն է բերել ամբողջ աշխարհում: Իր հետ համընթաց քայլելն այսօր կարևորագույն պայմաններից է բոլոր բնագավառներում: Արվեստում և թվային աշխարհում այն ընձեռում է ստեղծագործելու ֆանտաստիկ հնարավորություններ` անցում կատարելով դեպի նոր դարաշրջան:

Միջոցառման ընթացքում սպասվում են.

  • դասական, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված աշխատանքների ցուցադրություններ
  • բանախոսություններ ու պանելային քննարկումներ,
  • ինտերակտիվ սեմինարներ,
  • նոր փորձառություններ
  • ֆիլմարտադրության մեջ հաջողության հասած կին արվեստագետների ֆիլմերի ցուցադրություններ
  • ստեղծագործական միջավայր,
  • փորձի փոխանակում,
  • համագործակցության հնարավորություններ

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 19-ը գրանցվել այստեղ։

«Կանայք տվյալագիտության մեջ» ամենամյա միջոցառումը կազմակերպվում է Սթենֆորդի համալսարանի համանուն համաշխարհային համաժողովի շրջանակում: Նմանատիպ միջոցառումներ են անցկացվում աշխարհի 200-ից ավելի քաղաքներում՝ տվյալագիտության ոլորտում կանանց էական դերակատարությունն ընդգծելու և կանանց կարողությունները հզորացնելու նպատակով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները