WhatsApp-ը պատրաստվում է նորությունների ուղարկման գործառույթ ներդնել

Վերջին լուրերը
WhatsApp-ը պատրաստվում է նորությունների ուղարկման գործառույթ ներդնել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

WhatsApp մեսենջերում կարող է հայտնվել նոր գործիք, որով հնարավոր կլինի կիսվել նորություններով, գրում է WaBetaInfo հարթակը:

Հավելվածի 2.23.5.3 բետա տարբերակում հայտնաբերվել է Newsletters կոչվող գործառույթը, որը ներկայումս մշակման փուլում է և նախատեսվում է թողարկել արդեն առաջիկա թարմացման մեջ։

- Advertisement -
WhatsApp-ը պատրաստվում է նորությունների ուղարկման գործառույթ ներդնել

WhatsApp-ն արդեն ունի հաղորդագրությունները միաժամանակ մի քանի օգտատերերի «հեռարձակելու» հնարավորություն, իսկ նոր գործառույթը կընդլայնի այդ հնարավորությունը:

Աղբյուրը նշում է, որ օգտատերերը կկարողանան ամբողջությամբ վերահսկել նամակագրության բովանդակությունը, նորությունները կտեսնեն ժամանակագրական կարգով և կկարողանան բաժանորդագրվել այլ օգտատերերի հրապարակած նորություններին։

WaBetaInfo-ն նաև պարզաբանել է, որ Newsletter-ը դեռևս չի նախատեսում գովազդային նյութերի ցուցադրում և չունի հատուկ ալգորիթմ. բոլոր հրապարակումները կցուցադրվեն բացառապես ժամանակագրական կարգով:

Ըստ TechCrunch-ի WhatsApp-ն օրական ունի 2 մլրդ օգտատեր և եթե նույնիսկ այս թվի մի փոքր մասը հետաքրքրություն ցուցաբերի լրատվական հոսքերի նկատմամբ, մեսենջերն ընդամենը մեկ ամսում կարող է դառնալ այդ սեգմենտի ամենամեծ խաղացողը:

Ի դեպ՝ WhatsApp-ը միակը չէ այսպիսի նորությամբ։ Դեռ անցած ամիս Instagram-ի համահիմնադիրները ներկայացրեցին Artifact նոր սոցիալական հարթակը, որը ներկայացնում է նորություններ, բլոգներ և հոդվածներ TikTok-ի ձևաչափով: Facebook-ը և Twitter-ը նույնպես փորձեր են կատարել գործառույթի հետ, թեև Twitter-ի Revue-ն և Facebook-ի Bulletin-ի ծառայությունները չեն հաջողվել և փակվել են։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները