WAV ստարտափը հայերենին տալիս է թվային կյանք

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Եթե երբևէ փորձել եք հայերեն տեքստից ձայն ստանալ ու օգտվել եք արտասահմանյան գործիքներից, հնարավոր է, որ այն շատ վատ է հնչել։

Տեքստից խոսք փոխակերպման մեջ հայտնի են Amazon Polly, Google Cloud Text-to-Speech, ElevenLabs և նման ծառայությունները։ Այս գործիքները աջակցում են հարյուրավոր լեզուներ, բայց փոքր լեզուները կամ լիովին բացակայում են, կամ ունեն թույլ աջակցություն։ Հայերենն այդ փոքր լեզուներից է, որի համար տարիներ շարունակ չկար որակյալ լուծում։ 

Դրա համար էլ հայ երիտասարդների մի խումբ լուծում է տվել խնդրին՝ ստեղծելով ԱԲ-ով գեներացվող ձայներ՝ Wav գործիքում։ 

Մեկ տարի գործող հայկական Wav ստարտափը ունի արդեն 4000-ից ավելի օգտատեր։ Թե ի՞նչ հնարավորություններ է տալիս գործիքը ու ինչպես է օգնում մարդկանց առօրյայում՝ սկսած ձայնային հաղորդագրությունները արագ տեքստի վերածելուց մինչև AI օպերատորներ, դիտեք ռեպորտաժում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները