Վարկային հաշվիչ

Վարկային հաշվիչը հնարավորություն կտա շատ արագ ստանալ ձեր վարկի մարման գրաֆիկը, ներբեռնել այն և համեմատելով տարբեր վարկային առաջարկներ՝ կատարել ձեզ համար ամենաշահավետ որոշումը։

Ինչպե՞ս ստանալ վարկի մարման գրաֆիկը

Վարկի մարման գրաֆիկը կարող եք ստանալ մի քանի պարզ քայլերի միջոցով, նախ վարկային հաշվիչում պետք է մուտքագրել անհրաժեշտ գումարի չափը, ժամկետը, որի ընթացքում կմարեք վարկը, այնուհետև վարկի տարեկան տոկոսադրույքը, որն առաջարկում է բանկը։

- Advertisement -

Սեղմելով հաշվել կոճակը՝ անմիջապես կստանաք վարկի մարման գրաֆիկը։

Վարկի մարման գրաֆիկում ներկայացվում է ամսական վճարումների չափն ըստ ամիսների և ցուցադրվում է, թե ամսական վճարի որքան մասն է լինելու տոկոսադրույքը, որքանը՝ մայր գումարը և այդ ամսվա վճարումից հետո որքան է կազմելու վարկի մայր գումարի մնացորդը։ Գրաֆիկի վերևի աջ անկյունում ներբեռնել կոճակով, կարող եք նաև ներբեռնել վարկի մարման գրաֆիկը։

Ի՞նչ հնարավորություններ կստեղծի վարկային հաշվիչը

Դուք հնարավորություն կունենաք նախքան վարկ ստանալը ինքնուրույն համեմատել ձեզ առաջարկվող տարբերակները և կատարել ձեզ համար ամենաշահավետ ընտրությունը, նախապես հասկանալ, թե որքան ամսական վճարումներ են պահանջվելու և ըստ դրա պլանավորել ձեր ամսական բյուջեն, կօգնի հասկանալ, թե վճարվելիք ընդհանուր տոկոսները վարկի որ մասն են կազմում և կատարել խելամիտ ընտրություն։

Այս հաշվիչները ևս կարող են օգտակար լինել.

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Վարկային հաշվիչ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: