Մայրության նպաստի հաշվիչ. Ինչպե՞ս հաշվել դեկրետայինը

Մայրության նպաստների (դեկրետի) հաշվիչը ապագա մայրիկների կողմից պահանջված գործիք է, որը թույլ է տալիս առանց կասկածների հստակ կերպով հասկանալ ստացվող գումարի չափը: «Ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը» հարցի պատասխանը ստանալու համար օգտվե՛ք այս հաշվիչից և կարդացե՛ք հաշվարկի համար անհրաժեշտ բոլոր մանրամասները:

Փորձառու հաշվապա՞հ ես և աշխատա՞նք ես փնտրում: Անցի՛ր հղումով՝ երազանքներիդ աշխատանքի հետևից:

Մայրության նպաստը տրվում է 140 օրվա համար՝ 70 օր մինչծննդաբերության և 70՝ հետծննդաբերական շրջանի համար: 

Դեկրետը հաշվելու համար անհրաժեշտ է իմանալ հետևյալը․ 

- Advertisement -

1. Միջին աշխատավարձը՝ վերջին 12 ամսիների ստացված եկամտի միջին թվաբանականը, 

2. Միջին աշխատավարձը բաժանում ենք 30,4-ի և բազմապատկում 140-ով, իսկ բարդ ծննդաբերության դեպքում՝ 155-ով, 

3. Մայրության նպաստները հարկվում են միայն եկամտային հարկով (20 %, անկախ չափից), 

4. Գործատուն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո դեկրետայինը վճարում է առաջիկա աշխատավարձի վճարման օրը:

Միջինը հաշվվում է հետևյալ ձև․ 

Պարզ դեպք

Եթե Ձեր աշխատավարձը կայուն է, ու Դուք 12 ամսից ավել եք աշխատում տվյալ գործատուի մոտ և այլ վայրում զուգահեռ չեք աշխատում, հաշվարկը հետևյալն է. Ձեր աշխատավարձը բաժանում եք 30,4-ի և բազմապատկում 140-ով։ 

Աշխատավարձը ցածր է

Եթե միջին ամսական աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձի /այս պահին 140 000 դրամ հարկերը ներառյալ կամ մաքուր 75 000/ 50 տոկոսից, ապա միջին աշխատավարձը հաշվարկվում է նվազագույնի 50 տոկոսի չափով՝ 46 875 դրամ հարկերը ներառյալ, կամ մաքուր 37 500 դրամ։ 

Վերջին 12 ամսիներին տարբեր տեղ եք աշխատել

Եթե դեկրետ գնալու պահին դեկրետ հաշվարկվող կազմակերպությունում 12 ամսից պակաս եք աշխատել, ապա հաշվարկում ներառվում է նաև վերջին 12 ամիսների ընթացքում այլ կազմակերպություններից ստացված եկամուտը։ 

Երբ մի քանի վայրում եք աշխատում

Եթե մի քանի վայրում եք աշխատում, ապա բոլոր տեղերից ստացված եկամուտները հաշվարկ կատարող գործատուի կողմից ներառում է միջին ամսական հաշվարկում, պայմանով, որ դեկրետ գնալու պահին դեռ բոլոր տեղերում աշխատում եք։ 

Երբ աշխատավարձը շատ բարձր է

Եթե հաշվարկված միջին ամսական աշխատավարձը մեծ է նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից, ապա հիմք է վերցվում մաքուր 75 000*15=1 125 000 դրամը:

Այս հաշվիչները ևս կարող են օգտակար լինել.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Մայրության նպաստի հաշվիչ. Ինչպե՞ս հաշվել դեկրետայինը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: