Աշխատավարձի հաշվիչը 2022 թվականի թարմացումներով
Հաշվապահ եք ու փնտրում եք աշխավարձերի հաշվարկման պարզ ու անսխալ տարբերա՞կ։ Կամ աշխատակից եք և ցանկանում եք ստուգել՝ ինչքան «մաքուր» աշխատավա՞րձ կստանաք Ձեզ առաջարկված «կեղտոտ» աշխատավարձի՞ց։
Մեր ստեղծած աշխատավարձի հաշվիչը կօգնի Ձեզ հաշվարկել աշխատավարձը 2022 թվականին։
Աշխատավարձը 2021 թվականի հաշվարկներով կարող եք հաշվել այստեղ։
Ինչպե՞ս է կատարվում աշխատավարձի հաշվարկը
Մաքուր աշխատավարձը ստանալու համար պետք է գրանցված աշխատավարձից հանել եկամտային հարկը, սոց․ վճարը, դրոշմանիշային վճարը։ Պետք է հաշվի առնել․
- Արդյո՞ք աշխատողը մասնակցում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:
- Եթե այո, ապա ի՞նչ հիմունքներով։
- Արդյո՞ք աշխատում եք ՏՏ ոլորտի հարկային արտոնություններից օգտվող ընկերությունում։
Եկամտային հարկի հաշվարկ
Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում․
- ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների,
- ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների:
Եկամտային հարկի դրույքաչափը 2021 թվականի հունվարի 1-ից 22% է՝ նախկին 23%-ի փոխարեն։ 2022 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը կկազմի 21%, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից՝ 20%։
Սոց․ վճարի հաշվարկ
Սոցիալական վճարները սոցիալական ապահովագրության բյուջե վճարվող պարտադիր վճարներ են, որոնց հավաքագրված գումարները պետության կողմիցուղղվում են կենսաթոշակների, գործազրկության և ապահովագրական նպաստների վճարմանը:
Սոցիալական վճարներ են կատարում`
- Գործատուները,
- Վարձու աշխատողները,
- Անհատ ձեռնարկատերերը և նոտարները։
2020 թվականի հուլիսի 1-ից սոցիալական վճարները հաշվարկվում են ամսական մինչև 1.020.000 դրամ եկամտից (նախկին 500.000 դրամի փոխարեն):
Սա նշանակում է, որ սոցիալական վճարի դրույքաչափը կազմում է․
- մինչև 500․000 աշխատավարձի դեպքում՝ 3,5%,
- 500․000դրամից ավելի դեպքում՝ 10 (32.500), որից 12.500 դրամը վճարում է պետությունը, 12.500 դրամը՝ մասնակիցը,
- 1․020․000-ից ավելի ստացողների համար՝ 69․500 դրամ։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին պարտադիր մասնակցություն պետք է ունենան այն մարդիկ, որոնք ծնվել են 1974 թվականին և դրանից հետո, իսկ կամավոր մասնակցություն՝ մինչև 1974 թվականի ծնվածները, ինչպես նաև ինքնազբաղված անձինք՝ անկախ տարիքից։
2021 թվականից պետության մասնակցությունը նվազել է մեկ տոկոսային կետով՝ դառնալով 6.5%, իսկ աշխատողի մասնակցությունը նույնքանով ավելացել է՝ դառնալով 3.5%:
Այսպես, պարտադիր կենսաթոշակային վճարների՝ սոցիալական վճարների դրույքաչափերը հետևյալն են.
- 2020թ. հունվարի 1-ից՝ 2.5%,
- 2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5%,
- 2022-ի․հունվարի 1-ից՝ 4.5%,
- 2023-ի հունվարի 1-ից՝ 5%:
Եթե աշխատավարձը 500 000-1 020 000 դրամի սահմաններում է, ապա պետության կողմից վճարվում է 32 500 դրամ, իսկ մասնակցի կողմից աշխատավարձի 10%-ից հանած 32 500 դրամը։
Իսկ եթե աշխատավարձը գերազանցում է 1 020 000 դրամը, ապա ֆիքսված գումար է վճարվում․ պետության կողմից 32 500 դրամ, իսկ անձի կողմից` 69 500 դրամ։
Դրոշմանիշային վճարի դրույքաչափերը
2021 թվականից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարները գանձվելու են հետևյալ սանդղակով.
Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 1500 դրամ |
100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 3000 դրամ |
200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 5500 դրամ |
500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 8500 դրամ |
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում | 15 000 դրամ |