Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2023 թվականի առաջին կիսամյակում 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 90%-ով, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ մոտ 40%-ով աճել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատողների թիվը և մոտ 70%-ով ավելացել է ՏՏ ընկերությունների թիվը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, 2022թ. ընթացքում ՏՏ ոլորտը Հայաստանում գրանցել է 49% աճ։ Նույն թվականին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձր տեխնոլոգիաների ոլորտում շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը։
Կարդացե՛ք նաև.
ՏՏ աջակցության նոր փաթեթ. Ի՞նչ է առաջարկում կառավարությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ
ՏՏ ոլորտի ամենախոշոր հարկատուները 2023թ. առաջին եռամսյակում
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: