Tesla-ն կառուցել է առաջին Cybertruck-ը Տեխասի գործարանում: Դա տեղի է ունեցել երկու տարվա հետաձգումից հետո: Cybertruck-ը կարող է մրցակցել Ford և Rivian ընկերությունների փիքափներին:
Tesla-ն կառուցել է առաջին էլեկտրական փիքափը՝ Cybertruck-ը, Տեխաս նահանգի Օսթին քաղաքի գործարանում: Այդ մասին ընկերությունը հայտնել է իր Թվիթերյան էջում՝ կցելով նաև մեքենայի նկարը:
Tesla-ն ներկայացրել էր Cybertruck-ի նախատիպը դեռևս 2019 թվականի նոյեմբերին: Մոդելի թափքը պատրաստված է ամուր պողպատից, որը կիրառվում է SpaceX-ի տիեզերական հրթիռ պատրաստելու համար: Փիքափը կարող է տեղափոխել ավելի քան 1,5 տոննա բեռ, զարգացնել մինչև 96 կմ/ժ արագություն 2,9 վայրկյանում և անցնել մինչև 800 կմ մարտկոցի մեկ լիցքավորմամբ:
Tesla-ն մեկ անգամ չէ, որ տեղափոխել է Cybertruck-ի արտադրության ժամկետները: Առաջին անգամ այն ներկայացվել է 2019 թվականին, իսկ արտադրության մեկնարկը սպասվում էր 2021 թվականի վերջում: Նախորդ տարի ընկերության ղեկավար Իլոն Մասկը տեղափոխել էր փիքափի արտադրության ժամկետը 2023 թվական:
Cybertruck-ի թողարկումը Tesla-ին թույլ կտա դուրս գալ ամերիկյան շուկայի ամենաշահավետ սեգմենտներից մեկը և մրցակցել Ford և Rivian ընկերությունների F-150 Lightning և R1T էլեկտրական մեքենաների հետ նշում է Reuters-ը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: